Այսօր ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության արդյունքում, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով, Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը»: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Աղվանյանը կալանավորվել է դեռևս մարտի 27-ին և միայն այժմ է տեղափոխվել Հայաստան:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Աղվանյանը Էջմիածնի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հանրապետություն» խմբակցության նախկին պատգամավոր Երվանդ Աղվանյանի որդին է, և «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի փողը իսկապես պատկանել է նրան: