Այսօր տեղի ունեցավ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստը
Ամբաստանյալներից Սերգեյ Կյուրեղյանը դատավոր Արթուր Օհանյանին մեղադրեց, որ դատախազներին թույլ է տալիս վիրավորական արտահայտություններ անել իրենց հասցեին: Դատավորն էլ պարզաբանեց՝ դատախազներն իրենց աշխատանքն են կատարում, մինչդեռ Մարտիրոս Հակոբյանն անհարգալից վերաբերմունք դրսեւորեց դատարանում: «Իրենց պարտականությունն է ասել՝ «ձենդ կտրի՞»,-չհամաձայնեց Սերգեյ Կյուրեղյանը: