Թուրքիայի իրավապահ մարմիններն անցած շաբաթ ձերբակալել են առնվազն 112 մարդու՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ կապերի կասկածանքով։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Հակաահաբեկչական ստորաբաժանումները Ստամբուլի 9 շրջաններում 3 գործողություն են անցկացրել, որտեղ կալանքի տակ է վերցվել 69 մարդ։ Ստամբուլում ձերբակալվածների թվում կա ընտանեկան զույգ Ֆրանսիայից։
Ձերբակալություններ են կատարվել նաև Իզմիր, Բուրսա, Քահրամանմարաշ և Էսկիշեհիր նահանգներում։
Գործողությունների ընթացքում նաև առգրավվել են թվային կրիչներ։ Դրանց վրա եղել են նյութեր, որոնք, քննության կարծիքով, ապացուցում են ձերբակալվածների մասնակցությունն ահաբեկչական գործունեությանը։