Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Դաժան ծեծ և կախաղան «Քուն» հրամանից հետո. Ռազմական ինստիտուտի կուրսանտի սահմռկեցուցիչ սպանության նոր մանրամասները

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Դատարանն այս նիստին հարցաքննեց մեկ վկայի՝ Տավուշում ծառայության մեջ գտնվող Էրիկ Ե.-ին:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սովորելիս Էրիկը քնել է այն ննջարանում, որտեղ քնում էր Վաչե Սահակյանը: Վկան նշեց, որ ինքը դեպքի օրը «Քուն» հրամանից հետո քնել ու արթնացել է առավոտյան՝ վերկացին: Գիշերը տեղաշարժ, աղմուկ չի լսել, չի արթնացել:

Առավոտյան նրանց ննջարան է մտել Հայկազ Բարսեղյանի հետ նույն ննջարանում քնող Սամվել Ս.-ն: Նա շտապ իրենց ննջարան է կանչել Վաչեին՝ ասելով, թե Հայկազը չկա, իսկ նրա անկողինը արյան մեջ կորած է:

Վկան ասաց, թե Վաչե Սահակյանը պաշտպանում էր կուրսանտներին, վերջիններս նրան լսում էին:

Էրիկ Ե.-ն ասաց, որ Հայկազ Բարսեղյանին որոնել են ինստիտուտի տարածքում և գտել են մարզահրապարակում՝ ամենաբարձր պտտաձողից կախված: Վկան նշեց, որ Հայկազն ինքնուրույն այդ պտտաձողից կախվել չէր կարողանում, նրան օգնում-բարձրացնում էին:

Պաշտպանական կողմի հարցին՝ Հայկազն այդ բարձր պտտաձողի կողքին գտնվող ավելի ցածր պտտաձողից բռնելով՝ կարո՞ղ էր ինքնուրույն կախվել բարձր պտտաձողից, վկան ասաց՝ կարող էր:

Ամբաստանյալների մասին վկան ասաց, թե նրանք որոշակի գերիշխող դիրք ունեցել են մարտկոցում, քանի որ սերժանտներ էին: Մովսես Ազարյանին գնահատականների պատճառով հանել էին սերժանտությունից:

Հայկազ Բարսեղյանին վկան բնութագրեց բացառապես դրական, նրա ու ամբաստանյալների միջև առանձնապես սուր կոնֆլիկտներ չհիշեց, նշեց, որ նկատել էր՝ Հայկազը ուշանում էր շարքից, եթե շարելու հերթը Վաչե Սահակյանինն էր լինում:

Վկան նշեց նաև, որ մի անգամ Հայկազին տեսել է անձեռոցիկը բերանին դրած ու նկատել է, որ նրա բերանից արյուն է գալիս…

Ամբաստանյալների բնութագրերի, մարտկոցում նրանց ունեցած դիրքի, մյուս կուրսանտների նկատմամբ գործադրված բռնությունների վերաբերյալ մեղադրանքի կողմը հակասություններ էր նկատել վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև:

Հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները:

Էրիկը նշել էր, թե չորս մեղադրյալները մարտկոցում գերիշխող դիրք ունեին, Գնելը երբեմն բացակայում էր, բայց բոլորից գերիշխողը Վաչե Սահակյանն էր:

Մովսես Ազարյանի մասին վկան նշել էր, թե վերջինս «լպիրշ էր, լկտի, լավ տղա ձևանալով՝ Վաչեի թևի տակ ինչ ուզում՝ անում էր»:

Մովսես Ազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Անահիտ Հովհաննիսյանը վկային հարցրեց՝ նախաքննական ցուցմունքը ինքնուրո՞ւյն է գրել, ի՞ր ձևակերպումներն են գրի առնված, որևէ մեկը ճնշում գործադրել կամ ուղղորդե՞լ է ցուցմունքը տալու ժամանակ:

Վկան պատասխանեց, թե իր նկատմամբ ճնշումներ չեն եղել, ցուցմունքը ինքն է գրել:

Պաշտպանը անդրադարձավ Մովսես Ազարյանին բնութագրող նախադասության ձևակերպմանը, օգտագործված բառերին ու հարցրեց՝ վկան ի՞ր բառերով է գրել, ի՞նքն է ձևակերպել:

Էրիկ Ե.-ն պատասխանեց, որ հիմնականում ինքն է ձևակերպել ու գրել իր ցուցմունքը, բայց որոշ դեպքերում, երբ ինքը ոչ գրական բառեր էր գործածում, քննիչը դրանց գրական ձևն էր ասում, և ինքը գրական բառերով էր գրում…

Մովսես Ազարյանի շահերի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ գործով նախաքննական ցուցմունքներ տված մի քանի վկաներ իրենց ցուցմունքներում, մասնավորապես՝ Մովսես Ազարյանին բնութագրելիս՝ նույն բառերն ու ձևակերպումներեն են օգտագործել: Տարբեր կուրսանտները նույն բառերով նույն բնութագիրը տալ չէին կարող: Ըստ պաշտպանի՝ քննիչը նույն նախադասությունը քոփի-փաստ է արել ու դրել է մի քանի վկաների ցուցմունքների մեջ…

Վկա Էրիկ Ե.-ն հայտարարեց, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքները: Քանի որ բավական ժամանակ է անցել, նախաքննական ցուցմունքները տալու ժամանակ հիշողությունը ավելի թարմ էր, իսկ դատարանում ցուցմունք տալու ժամանակ որոշ բաներ արդեն մոռացել է…

Վկա Էրիկ Ե.-ի հարցաքննությունը հայտարարվեց ավարտված:

Դեռևս կան մի քանի չհարցաքննված վկաներ, որոնք դատարանում կհարցաքննվեն եկող տարի:

Առաջիկա դատական նիստը նշանակվեց 2018 թվականի հունվարի 15-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում