Friday, 26 04 2024
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը

Հայաստանն ուղիղ նշանառության տակ՝ Ռուսաստանի «վատ տղաների» ամերիկյան դոսյեի պատճառով

Մինչև 2018-ի հունվարի վերջը Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին կներկայացնի, այսպես կոչված, «Կրեմլյան զեկույցը», որն, ըստ էության, Վլադիմիր Պուտինի իշխանությանը մոտ կանգնած չինովնիկների ու բիզնեսմենների ցուցակ է: ԱՄՆ Պետքարտուղարության պատժամիջոցների քաղաքականության նախկին գլխավոր համակարգող, Atlantic Council-ի փորձագետ Դենիել Ֆրիդը  «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է, թե ցուցակում հայտնված մարդիկ միանգամից չեն ենթարկվելու պատժամիջոցների, մյուս կողմից` ցուցակի ֆիգուրանտները դառնում են ռիսկային և, բնականաբար, նրանց հետ ֆինանսական գործարքներ անելուց կհրաժարվեն ոչ միայն ՍՄՆ-ում, այլ նաև` Եվրոպայում: Այսինքն, սա, ըստ էության, ցուցակ է, որից  ծնվելու են նոր պատժամիջոցները: Պուտինի շրջապատի չինովնիկներն  ու բիզնեսմեններն այս ցուցակի հետևանքով կզրկվեն դեպի ԱՄՆ ֆինանսական համակարգ տանող բոլոր ելքերից: Սա Վաշինգտոնի համապարփակ պատասխանն է ԱՄՆ ընտրություններին և Եվրոպայի քաղաքական գործընթացներին ռուսական միջամտությանը ու այն ագրեսիվ քաղաքականությանը, որը Մոսկվան վարում է հետխորհրդային տարածքում, մասնավորապես` Ուկրաինայում:

Ակնհայտ է, որ ռուսական նոր ցուցակն ու պատժամիջոցները հարված են Պուտինի կոռուպցիոն, ռեպրեսիվ համակարգի ողնաշարին, ինչի հետևանքով, վաղ թե ուշ, իշխանության էլիտայում գզվռտոցը հանգեցնելու է անհաղթահարելի ճգնաժամի:

Սակայն մեզ ավելի շատ պետք է անհանգստացնի այլ հանգամանք: Մենք առայժմ չենք մարսել «Ռոբսոնի» պատմությունը և անկասկած է, որ ԱՄՆ նոր ցուցակում կլինեն ավելի մեծ թվով հայեր` նույն «Ներդրողների ակումբից» կամ այն շրջանակներից, որոնք ակտիվ շփումների մեջ են Հայաստանի իշխանությունների հետ: Օբյեկտիվորեն Ռուսաստանում գրեթե չկան մաքուր փողեր ունեցող հայ խոշոր գործարարներ, և մեծահարուստ ցանկացած ռուսաստանահայ այս ցուցակի պոտենցիալ «հաճախորդ» է: Ոչ թե մեր հայրենակիցներն են վատը կամ ռուսաստանցի մյուս գործարարները, այլ համակարգը, որը փչացնում է  գործարարներին, հասարակության բոլոր այն խմբերին, որոնց գործունեությունն ինչ-որ կերպ կապված է իշխանության, ըստ էության` կոռուպցիոն համակարգի հետ:

ԱՄՆ պատժամիջոցները դառնում են կետային ու թիրախային, ըստ այդմ` ավելի արդյունավետ: Այս համատեքստում Հայաստանի իշխանությունները կանգնած են լուրջ երկընտրանքի առաջ: Կոռուպցիան Հայաստանում ռուսական ազդեցության հիմնական գործիքն է, և եթե Հայաստանի իշխանությունները չկարողանան ստեղծել ավելի բաց ու կենսունակ համակարգ` ռուսական տոտալ ազդեցությունը թոթափելու համար, ԱՄՆ ռուսական պատժամիջոցների հետևանքներն անխուսափելիորեն տարածվելու են Հայաստանի վրա` վերջնականապես հարվածելով մեր երկրի տնտեսությանն ու միջազգային հեղինակությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում