Նոր հավակնոտ, հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու վարչապետի հանձնարարականը տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը հերթական փիառ-նախաձեռնություն է համարում։ Ըստ նրա՝ խորացված կոռուպցիան ՀՀ զարգացման լուրջ խոչընդոտն է, որի դեմ իրական պայքարի ցանկություն չկա։
«Վերջերս ստորագրված ԵՄ-ի հետ համաձայնագրի կարևորագույն կետերից էր, որ պետք է հստակ և ճիշտ պայքար մղվի կոռուպցիայի դեմ, քանզի նախկին 3 ռազմավարությունները, որոնք մշակվել են դեռս 2000-ական թվականների սկզբից, արդյունք չեն տվել։ Ավելին, ես մասնակցել եմ նախկին ռազմավարությունների իրականացման մոնիթորինգի խմբի աշխատանքներին։ Մենք չենք տեսել որևէ քայլ, որը իրապես ուղղված լինի որևէ բնագավառում կոռուպցիայի դեմ պայքարին»։
Ըստ նրա՝ եթե իրական պայքար լիներ, նախկին պաշտոնյաները ոչ թե միայն հրաժարականի դիմում կգրեին, այլև պատասխանատվության կենթարկվեին։
Մանրամասները՝ տեսանյութում: