Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Երուսաղեմի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ երկու երկրների ղեկավարներն ընդգծել են Երուսաղեմի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի կարևորությունը:
Հիշեցնենք՝ նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով ԱՄՆ-ին կոչ է արել հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից:
Բանաձևին կողմ են քվեարկել 128 երկրներ, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ են եղել ինը երկրներ՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն: