Իրանի կենտրոնական հատվածում երեկ՝ դեկտեմբերի 21-ին 5.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 17:04-ին (երևանյան 21:04) Ռավեր քաղաքից 46 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ հեռավորությամբ:
Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել: