Friday, 26 04 2024
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»

Սարգսյանը հրաժե՞շտ տվեց գործարարներին

Սերժ Սարգսյանը գործարարների հետ տարեվերջյան հանդիպմանն առանձնապես պերճախոս չէր: Ավելին՝ այդ հանդիպմանը նրա ունեցած ելույթն ինչ-որ առումով պարունակում էր նաև հրաժեշտի տոնայնություն՝ այն իմաստով, որ Սարգսյանի խոսքում ավելի շատ զգացվում էր գործարարներին հասցեագրված հաղորդագրություն առ այն, թե նրանք ինչ պետք է անեն, այսպես ասած, դե յուրե նոր իշխանության պայմաններում, առանց իրեն:

Ինչ խոսք, այդ տպավորությունը բացարձակապես չի կարող լինել միարժեք, սակայն Սարգսյանի ելույթում բացակայում էին, այսպես ասած, ուղենիշները: Մյուս կողմից՝ հստակ է նաև, որ անգամ դե յուրե իշխանություն չլինելու դեպքում, Սերժ Սարգսյանը առնվազն տևական ժամանակ կպահի դե ֆակտո իշխանությունը, սակայն գործարար համայնքի հետ հարաբերություններում դա արդեն ենթադրելու է բոլորովին այլ հարաբերությունների ռեժիմ, քան նախագահի պաշտոնում: Մեծ հաշվով, եթե Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո չի մնում դե յուրե իշխանության որևէ կարգավիճակում, դա ենթադրում է նաև Սարգսյանի կարգավիճակի և գործառույթների որոշակի փոփոխություն, անգամ դե ֆակտո գերակա իշխանությունը պահելու դեպքում:

Բանն այն է, որ Սարգսյանն այդ դեպքում, այսպես ասած, անցնում, վեր է կանգնում «հանապազօրյա» հարցերից, ինչն առաջին հերթին նշանակում է արդեն հենց գործարար համայնքի անմիջական հարցերից սահմանազատում: Սարգսյանի դե ֆակտո իշխանությունը ենթադրելու է արդեն առավել «կոնցեպտուալ» կառավարում, իհարկե՝ համակարգի հեռանկարի կոնցեպտների իմաստով, ոչ թե պետականության զարգացման: Պետականության զարգացման խնդիրները կարող են դետալային և հատվածական ներգրավում ունենալ իշխանության հեռանկարի վերաբերյալ այդ կոնցեպտներում: Հակառակ պարագայում, եթե Սարգսյանը դե յուրե իշխանությունը թողնելով՝ այդուհանդերձ դե ֆակտո մակարդակում շարունակի զբաղվել նաև, այսպես ասած, հանապազօրյա հարցերով, այդ իրավիճակը նրա համար կվերածվի սևագործ աշխատանքի: Իսկ այդ դեպքում Սարգսյանը թերևս ատամներով կպահի դե յուրե իշխանությունը:

Սրան զուգահեռ, իշխանական համակարգը ապակենտրոնացնելով՝ նա թերևս հենց այդ խնդիրն էլ փորձում է լուծել, այսինքն՝ ստեղծել հանապազօրյա խնդիրներից, այսպես ասած, հեռանալու հնարավորություն և անվտանգության գոտի, որպեսզի համակարգը հուսալիորեն զբաղվի դրանցով՝ Սարգսյանին դե ֆակտո իշխանության մակարդակում չդնելով բարդ խնդիրների և փաստերի առաջ և թույլ տալով իրականացնել արդեն «կոնցեպտուալ» կառավարումը: Այլ հարց է, թե այդ դեպքում Սարգսյանն իր կոնցեպտներում տեսանելի հեռանկարում ինչ դերում և կարգավիճակում կտեսնի իրեն, ինչը ամենևին չի բացառում նաև վերադարձ դե յուրե իշխանություն:
Այդ տեսանկյունից Սարգսյանի ելույթում հատկանշական էր երկու օրենսգրքերի՝ Հայաստանի Հարկային օրենսգրքի և ԵՏՄ Մաքսային օրենսգրքի հիշատակումը, որոնք ուժի մեջ են մտնում հունվարի 1-ից: Դրանք, ըստ էության, լինելու են Հայաստանի տնտեսության Սահմանադրությունը 2018 թվականից՝ ընդգրկելով ամբողջ դաշտն ու ըստ էության նախագծելով, նախանշելով ամբողջ տնտեսական քաղաքականության հունը: Սերժ Սարգսյանը գործարարներին հայտարարել է, որ այդ օրենսգրքերը ուժի մեջ մտնելուց հետո բոլորը կտեսնեն, որ դրանցում ներառված են նրանց բարձրացրած առաջարկները:

Այստեղ իրավիճակը իսկապես հետաքրքիր է, քանի որ նվազագույնը Հարկային օրենսգրքի մասով գործարար համայնքը ունի էական մտավախություններ ու դիտողություններ: Սակայն խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը դիմում է այն բիզնեսին, որը գտնվում է համակարգային համաձայնությունների և տրամաբանության շրջանակում, կամ այլ կերպ ասած՝ գերազանցապես խոշոր բիզնեսին: Իսկ դա տողատակում պարունակում է հենց այն, որ Սարգսյանն ակնարկում է հեռանալուց առաջ խոշոր բիզնեսի, այսպես ասած, պատգամը կատարած լինելու և խաղի հիմնական կանոնները «օրենսդրորեն» գծած լինելու մասին, այդ բիզնեսը, այսպես ասած, չթողնելով «բախտի քմահաճույքին» կամ նոր դե յուրե իշխանության հետ պայմանավորվելու, նոր խաղի կանոնների անհրաժեշտությանը, մնացյալը թողնելով արդեն ընթացիկ կառավարմանը:

Հարկ է կրկնել թերևս, որ այդ համատեքստը ինչպես վկայում է այն մասին, որ Սարգսյանն ամենևին չի երաշխավորել վարչապետի պաշտոնը նախագահի կարգավիճակը թողնելուց անմիջապես հետո՝ եթե անգամ ունի ցանկություն, այնպես էլ բոլորովին չի նշանակում, որ բացառվում է Սարգսյանի հետնախագահական անհապաղ վարչապետությունը: Բայց, անշուշտ, նկատելի է, որ Սարգսյանը, այդուհանդերձ, պատրաստվում է ամենատարբեր ելքերի, նաև դրանց պատրաստում համակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում