Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

«Ամուլսարի թթվային դրենաժը և նրա վտանգը»

2017թ․ դեկտեմբերի 12-ին իրականացված այլընտրանքային հանրային փորձաքննության արդյունքում Ամուլսարում ոսկուհնարավոր արդյունահանման և ցիանիդով վերամշակման ծրագրինտրվեց էկոլոգիական բացասական եզրակացություն։ Հանդիպմանմասնակցած գիտնականները, հետազոտողներն ու բնապահպանները3 ժամ տևած հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս ներկայացրինհիմնական անկառավարելի վտանգներն ու հաստատեցին, որ այսծրագիրն ընդհանրապես անթույլատրելի է։

Ձեր ուշադրության ենք ներկայացնում երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի մասնագիտական զեկույցի համառոտագիրը․

«Հանքավայրը սուլֆիդային է։ Նույնիսկ ուժեղ օքսիդացված հանքավայրերում պահպանվում է սուլֆիդների որոշակի պարունակություն և ջրի առկայության պարագայում ձևավորվում է թթու դրենաժ, որի երևակումները առկա են հանքավայրի տարբեր մասերում։ Երբ հանքավայրի վերին մասը բացվի և բացահանքերը սկսեն խորանալ՝ ջրի ներհոսքը դեպի հանքայնացված ապարներ զգալիորեն կաճի և արդյունքում կավելանա թթվային դրենաժի ծավալը։ Վերջինիս արտահոսքը կրելու է ապակենտրոնացված բնույթ բազմաթիվ աղբյուրների և ճեղքային ջրերի տեսքով։ Այս տիպի արտահոսքը չի կարգավորվում։ Միևնույն ժամանակ հանքավայրի ապարները խիստ ճաքճքված են և այս պատճառով ներհոսող ջուրը չի կուտակվելու բացահանքերի հատակին, այլ միանգամից ներծծվելու է խորը հորիզոններ։ Արդյունքում կձևավորվի վիթխարի թթու ջրերի գեներատոր, որը կգործի ոչ միայն հանքավայրի շահագործման ընթացքում այլ տասնյակ, գուցե հարյուրավոր տարիներ հանքավայրը փակելուց հետո։ Թթու ջուրը ակտիվ լուծում է ապարներում առկա ծանր մետաղները, որոնք հանքավայրում շատ են՝ այդ թվում տոքսիկության առաջին դասի՝ սնդիկ, կապար, մկնդեղ և այլն։ Արդյունքում ձևավորվում է բարձր թթվայնության, ծանր մետաղների իոններով հարստացված արտահոսք, որը միախառնվելով Որոտան և Արփա գետերի ջրերին կազդի ջրի որակի և պիտանելիության վրա։

Աղտոտված ստորգետնյա ջրերի մի մասը անմիջապես ազդելու է Սպանդարյան-Կեչուտ թունելի վրա՝ քայքայելով բետոնը և երկաթե մասերը։ Արդյունքում տեղի կունենան փլուզումներ։ Նույնիսկ վնասված թունելը կհանդիսանա դրենաժային ուղի, որով թթու և թունավոր ջրերը անարգելք կներհոսեն Կեչուտի ջրամբար (5 մլն մ3/տարի և ավելի)։

Արդյունքում, երբ անհրաժեշտություն կծագի լրացուցիչ ջուր տեղափոխել Սևանա լիճ, դա անհնար կլինի առանց լճի էկոհամակարգերին լուրջ վնաս հասցնելու և ջրի որակը կորցնելու։

Հանքավայրի տարածքից աղտոտված ջրի արտահոսքը խառնվելով Որոտան և Արփա գետերի ջրերին կբերի լուրջ խնդիրներ ոռոգվող գյուղատնտեսական հանդակներում՝ մասնավորապես խաղողագործներին։

Նշված երևույթը, ելնելով հանքավայրի լեռնատեխնիկական պայմաններից, հանդիսանում է անկառավարելի ռիսկ։ Այն չի մատնանշվել ՇՄԱԳ-ում, և ավելին, մինչ վերջին ժամանակ կտրուկ հերքվում էր Լիդիան Արմենիա ընկերության կողմից։

Հանքավայրի շահագործման արդյունքում բնական միջավայր են արտանետվելու սնդիկ և ածխածնի երկօքսիդ, ինչով ՀՀ-ն կխախտի միջազգային կոնվենցիաներով (Մինամատա, Կլիմայի պահպանման) ստանձնած պարտավորությունները։ Այս ռիսկը նույնպես ՇՄԱԳ-ում չի նշված։

Չլուծված խնդիրները թելադրում են կասեցնել հանքավայրիշահագործումը և շտապ ջրամեկուսացնել արդեն քանդվածմակերեսը»։

Ամբողջական զեկույցը՝ տեսանյութում

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում