Իրանի հյուսիսում երկրաշարժի հետևանքով առնվազն 97 մարդ է վնասվածք ստացել: Մեկ մարդ զոհվել է: Mehr գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Կարմիր մահիկի Փրկության և օգնության կազմակերպության ղեկավար Մորտեզա Սալիմին:
«Երկրաշարժը ցնցել է Թեհրան, Ալբորզ, Քազվին, Կում, Գիլյան և Մարկազի նահանգները, որպես հետևանք՝ 97 մարդ է տուժել»,- ասել է նա:
5,2 մագնիտուդով երկաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ի երեկոյան: Դրա էպիկենտրոնը գտնվել է իրանական մայրաքաղաքից 40 կմ հեռու, օջախը եղել է 7 կմ խորության վրա: