Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել։ Մալարդ քաղաքում զգացվել են 5.2 մագնիտուդով ցնցումներ։ Վիրավորների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել, հայտնում է Reuters-ը։
Բնակիչներին խնդրել են հանգստություն պահպանել, սակայն իշխանությունները հնարավոր հետցնցումների մտավախություն ունեն։
Հիշեցնենք, որ նոյեմբերին Իրանում տեղի էր ունեցել երկրաշարժ, որի զոհն էր դարձել ավելիլ քան 400 մարդ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել էին Կերմանշահ քաղաքից 104 կմ արևմուտք։