Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը մտադիր են ընդլայնել էներգետիկ համագործակցությունը, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքվում՝ երեք երկրների արտգործնախարարների 5-րդ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։
Ինչպես նշել է Չավուշօղլուն՝ Ադրբեջանն ու Իրանը հանդիսանում են էներգետիկ համագործակցության պլանում Թուրքիայի համար կարևոր երկրներ։
«Թուրքիան Իրանից ներկրում է բնական գազ և մտադիր է մեծացնել գնման ծավալները»-ասել է Չավուշօղլուն։
Ներկայում Իրանի գազային խոշորագույն հաճախորդը Թուրքիան է, որը հարևանից ներկրում է օրական 30 մլն խորանարդ մետր գազ։
Չավուշօղլուի խոսքով՝ ներկայում Թուրքիայի և Ադրբեջանի միջև իրականացվում է կարևորագույն էներգետիկ նախագծերից մեկը՝ Անդրանատոլիական խողովակաշարի (TANAP) շինարարությունը։