Թուրքիան չի փոխի իր քաղաքականությունը Պաղեստինի նկատմամբ: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը, հայտնում է Trend-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Թուրքիան ևս մեկ անգամ ԱՄՆ-ին կոչ է անում փոխել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումը, ասել է նա:
Նշենք, որ ԱՄՆ-ը երկուշաբթի արգելափակել է ՄԱԿ ԱԽ-ի կողմից բանձևի ընդունումը, որը չի ճանաչում Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը և կոչ է անում չեղարկել այդ որոշումը: Փաստաթուղթը 14 «կողմ» ձայն է ստացել: ԱՄՆ-ը որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ օգտվել է վետոյի իրավունքից: