Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Արցախի հարցում Իրանի հավասարակշռված քաղաքականությունն ապահովում է Հայաստանի թիկունքը մահմեդական աշխարհում. իրանագետ

Արցախի հիմնախնդրի հարցում Իրանի հավասարակշիռ վերաբերմունքն ապահովում է Հայաստանի թիկունքը իսլամական պետությունների հետ հարաբերություններում: Այս կարծիքին է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Իրանն իր սահմանների երկայնքով մեկ ունի բազմաթիվ հակամարտություններ` բազմաթիվ կողմերի ներգրավմամբ, և, եթե Արցախյան հիմնախնդիրը մեզ համար իր կարևորությամբ և անվտանգային նշանակությամբ առաջնային է, Իրանի պարագայում այն հերթական հակամարտություններից մեկն է: Այդուհանդերձ Իրանի հավասարակշիռ հարաբերություններն օգնում են մեզ առաջ տանել մեր շահերը` հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանական կողմը փորձում է պարբերաբար իրեն ձեռնտու հարթակներում այս հակամարտությանը տալ կրոնական ենթատեքստ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդան Ոսկանյանը: Նա հիշեցրեց, որ բոլորովին վերջերս ստամբուլյան գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահը փորձել է Հայաստանը ներկայացնել իբրև մահմեդական պետությունների հետ ոչ բարեկամական հարաբերություններ ունեցող երկիր, ինչն, ըստ իրանագետի, զավեշտալի է` հաշվի Հայաստանի հարաբերությունները Իրանի, Սիրիայի, Հորդանանի, Լիբանանի, Կատարի և այլ մահմեդական պետությունների հետ:

Վարդան Ոսկանյանը նկատեց, որ, մյուս կողմից` Իրանում պրոադրբեջանական լոբբիստական խմբերի թուլացում է նկատվում: «Իրանում դիրքորոշումներ են փոխվել: Դրանք փոխվել են հայկական կողմի աշխատանքների արդյունքում, բայց այդ աշխատանքները չէին կարող արդյունավետ լինել, եթե Իրանը չունենար Հայաստանի հետ համընկնող շահեր բազմաթիվ ուղղություններով»,-հավելեց բանախոսը: Նա նշեց, որ Արցախի հակամարտության հարցում Իրանի շահերից է հայ-իրանական սահմանի արցախյան հատվածի անփոփոխ մնալը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղապահ ուժեր տեղակայելու փաստի բացառումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում