Monday, 13 05 2024
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա հատվածըԱմբողջական հոդվածը
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է

Ստերի երկիր է. Ռուսաստանը շահագրգռված չէ Հայաստանում ազգային փոխադրող ստեղծելու գաղափարով

Հայաստանում Ռուսաստանի օգնությամբ ազգային ավիափոխադրող ստեղծելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվում։ Ամեն ինչ նախնական քննարկումների մակարդակում է։ Ոչ ավելի։ «Նորություն չկա։ Քննարկումներ եղել են, բայց նորություն, որպես այդպիսին, չկա։ Նախնական քննարկումների մակարդակում է ամեն ինչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղավիացիայի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ազգային փոխադրող ստեղծելու մասին խոսակցությունները ակտիվացան, երբ այս տարվա սկզբին ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանը 5 տարվա ընթացքում Հայաստանին մոտ 10 միավոր Sukhoi SuperJet-100 ինքնաթիռ կվաճառի: Առաջին ինքնաթիռները կմատակարարվեն 2019-ի սկզբին, առաջին խմբաքանակը 2-4 միավոր կլինի:

ՀՀ-ում SSJ 100-ի հիմքի վրա նոր ավիաընկերության ստեղծման հարցը քննարկվել էր նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպմանը Մոսկվայում։

«Խոսքը 5 տարվա ընթացքում 10 ինքնաթիռի վաճառքի մասին է: Կսկսենք 2 կամ 4 ինքնաթիռից: Եթե 2017-ին մենք կարողանանք ընկալելի ծրագիր ձևավորել, լուծում գտնել, այդ թվում՝ աղբյուրների մասով, ապա հաշվի առնելով արտադրական շրջանը՝ լավագույն դեպքում առաքումները կսկսվեն 2018-ի ավարտին կամ 2019-ի սկզբին: Կարծում եմ՝ ավելի իրատեսական է 2019-ը, քանի որ 2017-2018թթ. արդեն հագեցած են պատվերներով և պահեստամասերի առաքումներով»,- ասել էր ՌԴ պաշտոնյան։

«Սուխոյ Սուպերջեթ-100»-ը Ռուսաստանի Դաշնության արտադրության առաջին ուղևորատար օդանավն է, և, ընդ որում, այդ օդանավի առաջին գնորդը հենց ՀՀ ազգային փոխադրող «Արմավիա»-ն էր, որը 2011-ին գնեց «Յուրի Գագարին» անվանումով առաջին ինքնաթիռը: 2012-ին «Արմավիա» ավիաընկերությունը մտադիր էր «Սուխոյ Սուպերջեթ-100» երկու ինքնաթիռ գնել, սակայն հետո հրաժարվեց: Նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ «Արմավիա»-ի գնած Sukhoi Superjet առաջին ինքնաթիռը մեկ տարի շահագործելուց հետո այն վերանորոգելու անհրաժեշտություն էր առաջացել:

Ինչ վերաբերում է հենց այս ինքնաթիռների հիմքի վրա ազգային փոխադրող ստեղծելուն, ապա քաղավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանի խոսքով՝ այնքան էլ իրատեսական չէ։ Նման հայտարարությունից հետո այս փուլում ոչ մի գործնական քայլ չկատարելը հենց դրա մասին է խոսում։ «Ստերի երկիր է, ինչ սուտ ուզում՝ փչում են։ Իրենք գործ անող չեն։ Ազգային փոխադրող ստեղծելու պատմությունը Իրան-Հայաստան երկաթգծի պատմությունն է կամ «Արմենիկում»-ի պատմությունը։ Սերժիկը բոլորին խաբելով ման է գալիս, ինչ ասես։ Կառավարությունն էլ նույն կերպ՝ խաբեությամբ է զբաղված։ Ամբողջ երկիրը վաճառել են ռուսներին, հիմա էլ ուզում են ավիացիան վաճառել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանը։

Եվ հետո, Շահեն Պետրոսյանի խոսքով, Ռուսաստանը այնքան էլ շահագրգռված չէ Հայաստանում ազգային փոխադրող ստեղծելու գաղափարով, քանի որ այսօր Հայաստանից հենց իրենց օդանավերն են թռչում, մեր ամբողջ շուկան գրավել են իրենք, թռիչքները իրենք են իրականացնում։ «Ինչ իմաստ ունի ավելորդ փող ծախսել, ստեղ ավիաընկերություն ստեղծել։ Վաղը մյուս օրն էլ իշխանափոխություն լինի, ավիացիայի ոլորտն ազգայնացնելու խնդիր դրվի, իրենք արդեն վտանգի առաջ կկանգնեն։ Ռուսների մոտ այս վտանգը միշտ կա։ Եվ ինչու իզուր ռիսկի դիմել, երբ առանց այդ էլ իրենք լավ փող են աշխատում մեր շուկայի հաշվին։ Էս ամեն ինչը տեղի ունեցավ հենց բաց երկնքի քաղաքականության պատճառով, դա առ ոչինչ է։ Այնպես որ, ոչ մի լավ բան մի սպասեք»,- նշեց Պետրոսյանը։

Այս ամենից զատ, Պետրոսյանը նշեց, որ SuperJet-100 ինքնաթիռներից ամբողջ աշխարհում հրաժարվում են, իսկ Հայաստանը պատրաստվում է դրանց հիման վրա ազգային փոխադրող ստեղծել։ «Հիմա ով այդ ինքնաթիռների պայմանագրերից ունի, չեղյալ է համարում։ Այդ ինքնաթիռներից մեկը անգամ ավիաշոուի ժամանակ վթարվեց, ինչի մասին է խոսքը։ Այդ օդանավն առ այսօր միջազգային լիցենզիա չունի։ Մենք ունեցել ենք հուսալի «Աերբաս», «Բոինգ», ինչ իմաստ ունի նորից անցում կատարել SuperJet-ի։ Եվ հետո, ռուսները ոչ մի նոր բան չեն կարող ստեղծել։ Իրենք մնացել են նավթի, գազի ու Պուտինի թալանի վրա։ Ռուսների հետ ընդհանրապես գործ ունենալ չի կարելի։ Իրենց մոտ ամբողջությամբ թայֆա է՝ մաֆիա։ Նույնիսկ մեր օլիգարխները օլիգարխ չեն։ Իրենք ռուս բանտիտների դիստրիբյուտորներն են ընդամենը»,- եզրափակեց Շահեն Պետրոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում