Հայտնի երգչուհի Քեթի Փերին դեկտեմբերի 15-ին Տամպա քաղաքում անցկացված համերգի ժամանակ տասնյակ հազարավոր երկրպագուների հետ շնորհավորել է իր մայրիկի՝ Մերիի ծննդյան օրը։ Նա հավաքել է մայրիկի հեռախոսահամարը և երկրպագուների հետ 70-ամյա հոբելյարի համար կատարել Happy Birthday երգը։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։
Չնայած նման հիասքանչ նվերին՝ Մերիի ծննդյան օրն այնքան էլ հաջող չի անցել։ Նա ստիպված է եղել տարհանվել Սանտա-Բարբարայի շրջանում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով։
#VIDEO | @katyperry singing Happy Birthday to her mom last night in Tampa, FL (via @KatyCat_Af) pic.twitter.com/GPP3xXtFRV
— Katy Perry Updates (@katyspics) December 16, 2017