Դեկտեմբերի 5-ին Քիմ Քարդաշյանի որդին՝ Սեյթը բոլորել է 2 տարին, իսկ դեկտեմբերի 14-ին Քորթնիի որդին՝ Ռեյնը, դարձել է 3 տարեկան։ Այդ առիթով քույրերը երեխաների համար տոն են կազմակերպել՝ միավորել այն սուրբծննդյան երեկոյի հետ։
Տոնը եղել է «Հրեշների կորպորացիա» մուլտֆիլմի ոճով։ Առանց Սանտայի այդ ամենը տեղի ունենալ չէր կարող։ Քորթնիի տան մոտ գտնվող բասկետբոլային հարթակը վերածվել էր սահադաշտի, որտեղ հաճույքով սահել են Պենելոպա Դիսկն ու Նորթը։ Իսկ Սեյնթի և Ռեյնի հյուրերը խաղացել են Սանտայի հետ, տորթ համտեսել և նվերներ տվել տղաներին։