Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազի որդի Յավուզ Յըլմազը ինքնասպանություն է գործել: Այդ մասին տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:
Տեղեկացվում է, որ 38-ամյա Յավուզ Յըլմազի դին հայտնաբերվել է նրան պատկանող բնակարաններից մեկում: Մահացածի մարմնի վրա բացահայտվել է հրազենային վնասվածք:
Յավուզ Յըլմազը ավարտել է ամերիկյան Georgetown համալսարանը և երկար ժամանակ զբաղվում էր գործարարությամբ:
2015 թվականի խորհրդարանական ընտրություններում Յավուզ Յըլմազը իր թեկնածությունն էր դրել Ազգային-հանրապետական կուսակցության կողմից: