Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտավախություն է հայտնել, որ մուսուլմանները չեն կարողանա պաշտպանել Մեդինան և Մեքքան այն բանից հետո, երբ «կորցնեն Երուսաղեմը»: Այս մասին նա հայտարարել է NTV հեռուստաալիքի եթերում:
«Եթե մենք կորցնենք Երուսաղեմը, չենք կարողանա պաշտպանել Մեդինան: Եթե կորցնենք Մեդինան, կկորցնենք Մեքքան և Քաաբան: Մեզ վրա մշտապես հարձակվում են, պատճառն այն է, որ մենք ուժեղ Թուրքիա ենք կառուցում»,- ասել է Էրդողանը: