Tuesday, 14 05 2024
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Մեկնարկել է «Հանուն բնության պահպանության» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառքը

Հայաստանի բնության պետական թանգարանում ՀՀ բնապահպանության նախարարության հովանավորությամբ դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել  ՀՀ նկարիչների միության կողմից կազմակերպված «Հանուն բնության պահպանության» բարեգործական  ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատուներ, ՀՀ նկարիչների միության անդամներ, ոլորտի այլ ստեղծագործողներ, մասնագետներ և թանագարանի այցելուներ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին` ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը բարձր է գնահատել նմանատիպ միջոցառումների կարևորությունը և  նշել ՀՀ բնապահպանության նախարարության և այլ ոլորտներում ստեղծագործողների, միությունների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մասին: «Շնորհակալություն եմ հայտնում ցուցահանդեսի նախաձեռնող ՀՀ նկարիչների միությանը համագործակցության և«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրինությանը` նկարիչների միության անդամների աշխատանքներին աջակցելու համար», – նշել է նախարարի խորհրդականը: Ցուցադրված կտավներում, նկարչի վրձնի նրբաճաշակությամբ ներկայացված է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարուստ կենսաբազմազանությունը: Կազմակերպիչների խոսքով` ցուցահանդեսի հիմնական նպատակը էկոմշակույթի ձևավորման միջոցով հասարկությանը բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը մասնակից դարձնելն է: Ցուցահանդես-վաճառքից ստացված գումարի մի մասն ուղղվելու է արգելոցին` հարուստ կենսաբազմազանության պահպանման միջոցառումների իրականացմանը նպաստելու համար:

Բարեգործական ցուցահանդես-վաճառքը շարունակվելու է ևս 5 օր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում