Այսօր «Եվրասիական տնտեսական միություն. 2 տարիների արդյունքները» թեմայով կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էր նաև Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը:
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, որ քաղաքական գետնի վրա հայ-բելառուսական հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, դեսպանը հերքեց. «Ընդհանրապես համաձայն չեմ: Պրովոկացիոն հարց է: Դա միայն մի քանիսն են այդպես կարծում և նրանք աննշան փոքրամասնություն են, իսկ մյուս բոլորը գիտեն, որ կա քաղաքական երկխոսություն բարձր մակարդակում: Եթե նախագահները հանդիպում են պարբերական ձևաչափով, եթե վարչապետները որոշում են ցանկացած սուր հարց և չկան փակ թեմաներ, սա խոսում է բարձր մակարդակի փոխհամագործակցության մասին երկու երկրների ղեկավարների և պետությունների միջև»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: