Տոկիոյի համալսարանի մասնագետները ստեղծել են ապակի, որը կոտրվելուց հետո կարող է վերականգնվել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
Սինթետիկ պոլիմերից պատրաստված ապակին ընդունում է նախկին կառուցվածքը 1-6 ժամում։
Գիտնականների խոսքով՝ ապակու ինքնավերականգնումը տեղի է ունենում շնորհիվ ջրածնային կապերի էֆեկտի, որի ժամանակ պոլիմերի առանձնացված մոլեկուլները ձգտում են վերադառնալ իրենց առաջնային վիճակին։
Մասնագետները նշում են, որ նման հատկություններ ունեցող ապակիներն ավելի անվտանգ են բնապահպանության համար։