Կառավարության որոշումներով ներդրումային ծրագրի շրջանակում «Բալաբեկյան Ագրո» ՍՊԸ-ն կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություններից: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ընկերության նպատակն է Կոտայքի մարզի Արզական գյուղում 8 հեկտար հողատարածքի վրա հիմնել ժամանակակից ինտենսիվ պտղատու այգի՝ կատարելով 120 մլն ՀՀ դրամի չափով ներդրում:
«Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 15 աշխատատեղ` 90 հազ. դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի ծավալները կկազմեն 50 մլն դրամ, որից 20 մլն դրամը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլն դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում»,- ասաց Մելքոնյանը։