Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Իրենք ավելի շատ են Եվրոպա նայում». որոնք են Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարելիք այցի առաջնահերթությունները

«Վերջերս տարածաշրջանում բավականին ակտիվ իրադարձություններ են ծավալվել՝ հիշենք Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի շահագործման առաջին փուլը։ Հավանաբար, այցի ընթացքում անդրադարձ կլինի այդ խնդրին։ Կարծում եմ՝ ավելի շատ ամփոփիչ այց կլինի․ տարին կամփոփվի ու համագործակցության նոր ուղղություններ կմշակվեն՝ հատկապես, որ Վրաստանում նոր դեսպան ունենք»- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ դեկտեմբերի 26-ին Վրաստան կատարելիք այցին։

Փորձագետն անդրադարձավ նաև Հայաստան-ԵՄ շրջանակային փաստաթղթի ստորագրմանը։ Հարցին՝ սրանով մենք արդյո՞ք մոտեցանք ԱլԳ առաջատար եռյակ համարվող Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային, Մելիքյանն արձագանքեց. «Մենք պետք է հասկանանք, որ Արևելյան գործընկերության մեջ ամեն մեկն ունի Եվրամիության հետ հարաբերությունների իր ֆորմատը։ Երեք երկրներ ստորագրեցին Ասոցացման փաստաթուղթը, Հայաստանն այս փաստաթուղթը, և կան Ադրբեջանն ու Բելառուսը, որոնք համագործակցության ավելի ցածր մակարդակի վրա են՝ 1996 թվականի ստորագրած փաստաթղթի։ Իմ կարծիքով՝ այստեղ այլ խնդիր կա։ Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը փորձում են առանձնանալ այդ ֆորմատից, իրենք ցույց են տալիս, որ ունեն ցանկություն Եվրամիության անդամ դառնալ, ու ԵՄ-ն պետք է իրենց հանդեպ ավելի ուշադիր լինի։ Դրանով նրանք նաև առանձնանում են Հայաստանից, բայց ես չէի ասի, թե սա հայ-վրացական հարաբերությունների հարց է, իրենք իրենց հարաբերությունները Եվրամիության հետ են ուզում հստակեցնել, ավելի լուրջ գումարներ ստանալ»,- ասաց Մելիքյանը։

Մեր զրուցակիցը հավելեց, որ Վրաստանում այժմ Հայաստանի ներկայացուցչությունը թիմի փոփոխություն ու համալրում է նախատեսում, ինչն ըստ նրա՝ միանշանակ դրական է. «Ես սպասում եմ, որ հարաբերություններն ավելի կակտիվանան։ Երկկողմ հարաբերություններում կան ուղղություններ, որ կարող են խորացվել։ Բայց մենք պետք է հասկանանք, որ բացի սուբյեկտիվ հարցերից, կան նաև օբյեկտիվ հարցեր՝ իրենք մի քիչ ավելի շատ են Եվրոպա նայում։ Իրենք, սակայն, փորձում են տարածաշրջանում դիվերսիֆիկացնել հարաբերությունները։ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ ձևաչափին զուգահեռ փորձում են ակտիվացնել հարաբերությունները Հայաստանի և Իրանի հետ։ Մենք ևս պետք է փորձենք հարաբերություններն ակտիվացնել Իրանի հետ, մեզանից շատ բան է կախված»,- եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում