Մոլդովայի կառավարոթյունը հաստատել է պաշտոնական լեզվի անվանումը մոլդովերենից ռումիներենի փոխելու մասին օրինագիծը:
Համապատասխան փոփոխությունները կներդրվեն երկրի Սահմանադրության մեջ, հայտնում է Publika TV-ն:
Հաղորդվում է, որ «լատինական գրաֆիկայի հիման վրա գործող մոլդովերեն լեզու» արտահայտությունը կփոխարինվի «ռումիներեն լեզու» բառակապակցությամբ: Կառավարության անդամներից ոչ ոք դեմ չի արտահայտվել այդ գաղափարին: