Իսպանիայի տնտեսությունը կարող է զրկվել մինչև 12 մլրդ եվրոյից կատալոնական ճգնաժամի հետ կապված՝ այդ երկիր զբոսաշրջային հոսքի նվազման պատճառով: Այս մասին հայտնում է «Ռասոն» թերթը՝ վկայակոչելով Reputation Institute-ի վերլուծաբանների զեկույցը:
Մասնագետների եզրակացությամբ՝ Իսպանիայի համբավը նվազել է եվրոպացիների 60%-ի շրջանում, ինչը կարող է հանգեցնել 2018 թ. զբոսաշրջային հոսքի նվազման 15,3%-ով և մինչև 12 մլրդ եվրոյի կորստի: