Ամերիկյան Merriam-Webster բառարանն ընտրել է «տարվա բառ»։ Այդ բառը շրջանառվել է լուրերում և նպաստել այն բանին, որպեսզի շատ մարդիկ սկսեն փնտրել դրա նշանակությունը։
2017 թվականին հարցումների թվով առաջատար է դարձել «ֆեմինիզմ» բառը։
Բառարանի խմբագրությունը պարզաբանել է, որ «ֆեմինիզմ» բառի հանդեպ օգտատերերի հետաքրքրության գլխավոր պատճառներից են հանդիսացել «Կանանց երթերը» և դրանց հաջորդած հանրային քննարկումները։
Ցույցերը ողջ աշխարհով մեկ սկսվել էին 2017 թվականի հունվարին՝ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո։ Ամենալայնածավալ երթն անցկացվել է Վաշինգտոնում՝ հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ։