Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Սահմանային լարվածություն ունեցող պետությունում տուգանքով ծառայությունից ազատվելն անընդունելի է

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը կարծում է, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելով՝ անհասկանալի է, թե ինչ խնդիր է լուծվում։

Վերջինս այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Գումարը կամ տուգանքը վճարես և չծառայես՝ այդպիսի բան կարող են անել այն պետությունները, որոնք առաջին հերթին ունեն բազմամիլիոնանոց բնակչություն և զորակոչի խնդիր չունեն, երկրորդ՝ չունեն սահմանամերձ գոտիներում բախումների խնդիրներ. սա մի տարբերակն է, իսկ երկրորդ տարբերակն այն է, երբ ունես պայմանագրային զինծառայություն կամ այսպես կոչված՝ պրոֆեսիոնալ բանակ, որտեղ այնպես, ինչպես ցանկացած հաստատությունում, ծախսերը գլխաքանակով են հաշվարկվում, այսինքն՝ երբ ինչ-որ մեկն իր չծառայելու դիմաց գումար է վճարում, որ այն մարդու վիճակը, որը պետք է ծառայի բանակում, առավել բարվոք լինի։ Նման դեպքում, կարծում եմ, կարելի էր այդ գումարը վերցնել։

Այն դեպքում, երբ մենք ունենք սակավաթիվ բնակչություն և օրեցօր քչացող բնակչություն, այն դեպքում, երբ մենք սահմաններին անընդհատ լարվածություն ունենք, գրեթե ամեն տարի զորակոչի խնդիր ունենք և չունենք պրոֆեսիոնալ բանակ, ապա նման պարագայում այդ 3 միլիոն 600 հազար դրամը ես չգիտեմ, թե ընդհանրապես ում է պետք գալու։

Մյուս իմաստով պետք է հասկանանք նաև մեկ ուրիշ խնդիր՝ այո, այն մարդիկ, ովքեր ունեն այդ գումարը, նրանք կմուծեն և կազատվեն քրեական պատասխանատվությունից, իսկ նրանք, ովքեր չունեն, անապահով են, ապա նրանք կենթարկվեն պատասխանատվության։ Այս առումով ես կցանկանայի մեր ուշադրությունը սևեռել այն հանգամանքի վրա, թե ինչու են գնացել այդ մարդիկ՚ այն մարդիկ, ովքեր գնացել են նախազորակոչային տարիքում, ոչ միշտ է, որ իրենց կամքով են լքել Հայաստանը, այլ գնացել են իրենց ծնողների կամքով, և երբ նա դարձել է բանակային տարիքի երիտասարդ, ապա անկախ իր կամքից՝ հայտնվել է հետախուզման մեջ։

Բանակը թող լինի լավը, պետությունդ թող լինի քաղաքացու կողքին, որ մարդիկ էլ չգնան այստեղից, և քո երկրի արական սեռի ներկայացուցիչներն էլ մնան ու ծառայեն բանակում, բայց, ցավոք, մենք այսօր չունենք այդ իրավիճակը»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց և վերջին անգամ երկարաձգեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Ըստ օրենքի՝ բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն կտրվի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը վերադառնալ, մուծել սահմանված 3 միլիոն 600 հազար դրամը և ազատվել քրեական հետապնդումից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում