Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները յուրահատուկ պրոթեզ են մշակել, որը շարժման համար չի օգտագործում ուղեղի ակտիվությունը կարդացող տվիչներ: Նոր պրոթեզն ուղղակիորեն փոխազդում է մարդու մարմնի մկանների և հյուսվածքների հետ՝ գլխին ամրացված ոչ մի տվիչ, ոչ մի լար: Այս մասին հայտնում է Life-ը:
Նոր պրոթեզի հետ կապված հաջողությունների հասնել հաջողվել է նախորդ փորձերի շնորհիվ՝ դեռևս 2014 թ. Ջորջիայից կամավոր երաժիշտ Ջեյսոն Բարնսը որոշել է ռոբոտատեխնիկայի մշակողների հետ համագործակցել այն բանից հետո, երբ դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է աջ ձեռքը:
Նոր ռոբոտացված ձեռքը հնարավորություն է տալիս ոչ միայն սովորական գործողություններ անել, օրինակ՝ սննդի պատրաստում և փաստաթղթեր կազմել, այլև հեռանկարում հնարավորություն կտա լիարժեք մեքենա վարել և ցանկացած գործողություն կատարել՝ չսահմանափակելով մարդու հնարավորությունները: