Սոցցանցերում պահանջում են, որ իրենց հայտնի արտահայտությունների եւ աղքատ բնակչության նկատմամբ վիրավորանքի համար ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանը և Խոսրով Հարությունյանը մանդատները վայր դնեն: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը այս առնչությամբ ասաց. «Նման հայտարարություն անելը որևէ կերպ չի կարող արդարացվել:
Մարուքյանն ասաց, որ նրանք այն պատգամավորներն են, որոնց ընտրել են քաղաքացիները՝ ՀՀԿ-ին ձայն տալով. «Թող մարդիկ տեսնեն ում են ձայն տալիս: Պատգամավորի հետ կանչման մեխանիզմը մեր երկրում, որ ասում են մանդատը վայր դնի, չգիտեմ ինչեր անի, հետեւյալն է՝ պետք է հաջորդ ընտրություններին այդ մարդիկ ձայն չհավաքեն: Բայց բոլորս գիտենք, չէ՞, ոնց են ձայն հավաքում ՀՀԿ-ականները: Ամեն մարզում ձեր մարզի հեղինակությանը, թաղի Չիժին, որ ասել եք ընտրենք, լավ տղայա, նրան ընտրել եք, այդ ձայնը եկել հասել է Խոսրով Հարությունյանին: Այդ ձայնի հաշվին Խոսրով Հարությունյանը գնացել է դարձել է պատգամավոր: Թող չընտրեին, ես ի՞նչ անեմ»: