Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Տոնական» ահազանգ` չմոռանալով կլանի պարագլխին

Արցախում այսօր կրկնակի տոն է` 1991թ-ի այս օրն անցկացվել է անկախության հանրաքվեն, 15 տարի անց արցախցիներն ընդունել են իրենց Սահմանադրությունը: Պետության ձևավորման տեսանկյունից կարևոր իրադարձություններ են, մանավանդ, որ միտված են Արցախի ժողովրդի ազատության իրավունքի լեգիտիմացմանը: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Արցախն` իր ժողովրդավարական հատկանիշով, դեռևս չի ընկալվել, ճանաչվել աշխարհի կողնից: Խոսքը, տվյալ դեպքում, ֆորմալ ճանաչման մասին չէ, այլ չափանիշների այն համակարգի, որը հնարավոր չի դարձնի Արցախի վերադարձն Ադրբեջանի կազմ:

Իհարկե, Արցախի հնարավոր ճանաչումը լեգիտիմացվում է այն հանգամանքով, որ Ադրբեջանի կազմում առկա է հայության ցեղասպանվելու վտանգը: Սակայն ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարը շատ ավելի հստակ կլիներ, եթե Ադրբեջանի «քարանձավային» կերպարը փոխլրացվեր Արցախի դրական իմիջով, օրինակ` ժողովրդավարական մոդելով: Անկախ օրվա տոնականությունից ու Արցախի դեմոկրատական ձեռքբերումները գովերգող օֆիցիոզ քարոզչությունից` պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ. ԼՂՀ-ն ոչ միայն դեմոկրատական երկիր չէ, այլ նույնիսկ ավտորիտար խիստ որոշակի «մշակույթի» կրող է, ինչն ակնհայտորեն կոնտրաստի մեջ է մտնում արցախյան շարժման, պատերազմի ազատության բաղադրիչի, 1991-ի հանրաքվեի տրամաբանության հետ:

Նույնիսկ Հայաստանում չեն հավատում դեմոկրատական Արցախի լեգենդին, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ-ից այնպիսի մոդել, կառավարման մշակույթ բերեց, որ հայաստանցիների պատկերացման մեջ «ղարաբաղյան»-ը սկսեց նույնանալ ոչ թե շարժման, նվիրական պատերազմի, այլ արյունոտ կլանի հետ, որի ներկայացուցիչները սեփական իշխանության ամրապնդման համար կարող են կրակել, անգամ բանակցային գործընթացում Արցախը զրկել սուբյեկտությունից: Ոչ երեկ, ոչ էլ` այսօր, Ստեփանակերտից որևէ հանդիմանություն չի հնչել Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության հանդեպ, երբ նույնիսկ Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից: Այս համատեքստում պետք չէ հայաստանցիներին մեղադրել, որ նրանք Ղարաբաղը նույնացնում են ոչ թե դեմոկրատիայի, այլ` Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ: Արցախի արտահանած քաղաքական «պրոդուկտի» որակը դա է:

Չնայած Արցախում էլ ստեղծված նախադեպն էլ բացարձակ դեմոկրատական չէ, որովհետև 26 տարեկան` թեկուզև չճանաչված, պետությունն իրավունք չունի «անցումային նախագահի» անրջություն իրենց թույլ տալ, որպեսզի երեք կամ տասներեք տարով երկարաձգի Բակո Սահակյանի նախագահությունը:

Թերևս դա է պատճառը, որ մեր անդրադարձը ոչ թե տոնական ստացվեց, այլ նմանվեց ահազանգի, որը` չնայած ոչ պաշտոնական տաբուներին, պետք է հնչի անընդհատ, որովհետև Արցախի ճանաչման շանսը պետք է լինի ոչ թե Բաքվի ձախողումը, այլ` սեփական այցեքարտը, քաղաքակրթական ընտրությունն ու ձեռագիրը: Իսկ առայժմ մեր ամենամեծ «դաշնակիցը» մնում է Ալիևն` իր տոտալիտար և անորակ կառավարմամբ, այլապես վաղուց տանուլ էինք տվել մեր հաղթած պատերազմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում