Monday, 13 05 2024
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է

ԵՄ համաձայնագիրը մոխրագույնից սև ցուցակին չանցնելու հնարավորություն է ստեղծում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արամ Թերզյանը (Շվեդիա):

-Պարոն Թերզյան, Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո մտահոգություններ կան, որ այն կյանքի կոչելու առումով կարող է որոշակի խոչընդոտներ առաջանան։ Շատերը նշում են, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիրը նման փաստաթուղթ իմպլեմենտացնել չի կարող։ Արդյոք կիսո՞ւմ եք նման տեսակետները։

-Նախ և առաջ կուզեի նշել, որ խիստ դրական եմ վերաբերում համաձայնագրի ստորագրման հանգամանքին և անհիմն եմ համարում բոլոր այն պնդումները, որ դա կարող է ինչ-որ կերպ հակասել ԵԱՏՄ-ի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Գոնե փաստաթղթերով և ստեղծման ձևաչափով ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական միավոր է, իսկ Եվրամիության հետ ստորագրած համաձայնագիրն ավելի քաղաքական շեշտադրությամբ փաստաթուղթ է։

Ասոցացման համաձայնագրի չստորագրմամբ, երկկողմ հարաբերություններում ստեղծվել էր մեծ վակուում, որը ինչ-որ չափով լրացավ այս փաստաթղթի ստորագրմամբ։

Եթե անդրադառնանք ռուսական հեռուստաալիքների հակահայկական քարոզչությանը, որն արձագանք է գտնում նաև Հայաստանում և հասարակական որոշ շրջանակներում, մտահոգություններ է առաջացնում՝ ուզում եմ նշել, որ սա պարզապես ռուսական բիրտ քաղաքականության դրսևորումներից մեկն է։ Պետական մակարդակով փաստորեն չխոչընդոտվեց համաձայնագրի դրսևորումը, բայց ԶԼՄ-ների միջոցով փորձում են իշխանություններին ու հասարակությանը հաղորդագրություն հղել՝ առ այն, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանից Հայաստանի կախվածության նվազեցման փորձերը։ Ռուսական լրատվամիջոցներում հայերը ներկայացվում են որպես դավաճաններ, Հայաստանը՝ որպես դավաճան, և սա արդեն հասնում է աբսուրդի։ Դա մեկ երկու անհատի կարծիք չէ, դա ամբողջ լրատվական դաշտն է։ Այդ չակերտավոր քաղաքագետները իրենց իրավունք են վերապահում ինքնիշխան պետության արտաքին քաղաքականությանը որակավորումներ տալ, ազգի այն հատվածին, որն ունի պրոեվրոպական դիրքորոշում՝ դիտարկում են որպես թշնամի։ Ավելի խնդրահարույց եմ համարում ներհայաստանյան քաղաքական գործիչների այն մասը, որոնք փաստացի փորձում են արդարացումներ գտնել այդ հիստերիային ու հիմնավորել ԵԱՏՄ-ի նպատակահարմարությունը։

-Կարծում եք՝ իսկապե՞ս ռուսական հեռուստաալիքների հակահայկական հիստերիան ընդամենը մասնավոր կարծիքներ են, ինչպես շատերը ներկայացնում են և պետական ուղղորդում չունեն, արդյո՞ք նման բան Ռուսաստանում հնարավոր է։

-Մենք հաճախ չենք հասկանում՝ ինչ միության հետ գործ ունենք։ Ռուսաստանում դեմոկրատիայի սկզբունքներն իսպառ բացակայում են, հատկապես երբ խոսքը գնում է տեսակետների տարածման մասին։ Մենք գործ ունենք մի երկրի հետ, որը սահուն անցում է կատարում տոտալիտար համակարգի վերստեղծմանը՝ խոսքի ազատության բացահայտ սահմանափակումներ, անհատի պաշտամունքի որոշակի դրսևորումներ։ Դուք չեք կարող տեսնել ռուսական որևէ լրատվամիջոց, որտեղ կարող են հնչել պետական քաղաքականությանը հակադրվող կամ այլընտրանքային տեսակետ ներկայացնող հաղորդումներ։ Մենք գործ ունենք զանգվածային տոտալ սահմանափակման և այնպիսի իրականության հետ, երբ զանգվածային լրատվամիջոցները օգտագործվում են իշխանության կողմից բացառապես քարոզչության համար։

Գուցե Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո հայերի մոտ որոշակի էյֆորիա է առաջացել, բայց մեզ միանգամից փորձեցին վերադարձնել այն դաժան իրականության, որում Ռուսաստանն է՝ մեր գլխավոր փրկիչն ու դաշնակիցը։ Ուզում են ասել՝ պատրանքներ մի ունեցեք, ձեր իրականությունը սա է, իսկ եթե հանկարծ փորձեք այլընտրանք ունենալու ուղղությամբ քայլեր ունենալ՝ պատասխանը շատ դաժան ու ցավոտ կարող է լինել։

-Եվրամիության ֆինանսների նախարարները հրապարակել են 17 երկրների «սև ցանկը», որոնք հարկերից խուսափողների թաքստոցներ են համարվում, բացի այդ՝ Բրյուսելում կազմվել է նաև երկրների երկրորդ, այսպես կոչված, «մոխրագույն» ցանկ, որտեղ 47 երկրների թվում ընդգրկված է նաև Հայաստանը: Սրանք այն երկրներն են, որոնք խոստացել են օրենսդրորեն պայքարել օֆշորային գործելաոճի դեմ, ապահովել հարկային ու ֆինանսական հաշվետվությունների թափանցիկություն: Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը Հայաստանին այս առումով իրավիճակը բարելավելու հնարավորություն տալի՞ս է։

-Այն հանգամանքը, որ Հայաստանը Եվրամիության հետ չունի ամբողջական Ասոցացման համաձայնագիր՝ Հայաստանին ու հայաստանյան քաղաքական վերնախավին տալիս է խուսանավման լայն դաշտ։ Ցանկացած պահի, երբ հարցն այնպես է բարձրացվում, որ Եվրամիության ձեռնարկած գործողությունների արդյունքում հնարավոր է «վնաս» հասցվի իշխանական վերնախավին՝ նրանք շատ հանգիստ կարող են այդ համաձայնագրի դրույթները վերասահմանել, վերաձևակերպել, գործակցության շրջանակները նեղացնել։

Չմոռանանք՝ Հայաստանն այն երկիրն է, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից ընդամենը երկու ամիս առաջ ստորագրեց ԵԱՏՄ մտնելու փաստաթուղթը։ Այսինքն՝ այստեղ մենք գործ ունենք այնպիսի իրականության հետ, երբ Եվրամիությունը չունի այնպիսի լծակներ, որպեսզի իր անդամ և ասոցացված անդամ չհանդիսացող երկրների վրա վերահսկողություն սահմանի։ Հիմա Եվրամիությունը փորձում է հանրության լայն շրջանակներում դեմոկրատական աշխարհայացք ձևավորել և դա հնարավորություն կտա ներքևից փոփոխություն իրականացնել։ ԵՄ-ն քաջ գիտակցում է՝ միայն իշխանական բուրգին ուղղված փոփոխության ջանքերը շատ հեռու չեն տանի, և այս առումով փորձում է հանրային իրազեկվածությունը մեծացնել, հանրային տրամադրություններ ստեղծել։ Բայց այն գործիքները, որով կարող է ռեալ հսկողություն ունենալ ՀՀ իշխանությունների վրա, խիստ սահմանափակ են։

-Այսինքն՝ ոչ մի երաշխիք չկա՞, որ մենք էլ «մոխրագույնից» չենք հայտնվի «սև» ցանկում։ Չէ՞ որ օֆշորային սկանդալի մեջ թաղված գործիչները պատժվելու փոխարեն պարգևատրվում են։

-Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը հույսեր է տալիս, որ գոնե Հայաստանում վիճակն ավելի չի վատթարանա, գոնե այդ աղետալի ԵԱՏՄ-ն չի լինի միակը և, թեկուզ փոքր քայլերով հնարավորություն կա Եվրամիության հետ գործակցությունն ընդլայնելու, Եվրամիության ծրագրերը Հայաստանում իմպլեմենտացնելու։ Այսինքն՝ բարեփոխումների հույսեր են նշմարվում։ Սա երաշխիք է, որ իրավիճակն ավելի չի վատանա, բայց թե ինչքանով կլավանա՝ դա արդեն էապես կախված է ՀՀ քաղաքական վերնախավի քաղաքական կամքից։ Այս ծեծված արտահայտությունը շատ է օգտագործվել, բայց առանց քաղաքական կամքի շատ բարդ կլինի դրական ծրագրեր ներդնել։ Ինչ-որ առումով վատատես եմ, որ ՀՀ վերնախավն այնպիսի ծրագրեր կիրականացնի, որ երկրում դրական փոփոխություններ լինեն, ու այս մոնոպոլիզացված դաշտն էլ դրա արդյունքում էապես կփոխվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում