Ամերիկյան Օկլահոմա նահանգի Էդմոնդ քաղաքի անասնաբույժները շան ստամոքսից մանկական 21 ռետինե ծծակի հեռացման վիրահատություն են կատարել։ Այս մասին հայտնում է Oklahoma’s News հեռուստաալիքը։
Ինչպես նշել է տեղի անասնաբուժական կլինիկայի բժիշկը՝ դա ամենատպավորիչ և արտասովոր վիրահատությունն է, որ երբևէ անցկացվել է հաստատությունում։
Ինչպես պարզվել է՝ շան տերերը փոքր երեխա ունեն։ Երիտասարդ ծնողները սկսել էին նկատել, որ փոքրիկի ռետինե ծծակներն անհետանում են։ Կորուստներից մեկը հայտնաբերել է տատիկը, ով բռնել է շանը «թալանի» պահին։
Կենդանին սկսել է իրեն վատ զգալ, փսխել։ Նրա մոտ նկատվել է ախորժակի վատթարացում։
Հաջող վիրահատությունից հետո շունն ապաքինվում է։