Բժիշկ Էրիկ Ֆիշմենը հաջող վիրահատություն է իրականացրել՝ միաժամանակ հեռախոսային ռեժիմով հանձնելով իսպաներենի քննություն։ Սակայն հիվանդը չի գնահատել նրա վարպետությունը։ Կինը բժշկի դեմ դատական հայց է ներկայացրել և պահանջում է բարոյական վնասի փոխհատուցում։
Սեպտեմբերին Փորթ-Չեսթերից (Նյու Յորք) 70-ամյա Մերի Էդվարդսը Westmed Medical Group կլինիկայում անցել է երակների վարիկոզ լայնացման հետևանքների վերացման պլանային վիրահատություն։ Այդ օրը բժիշկը քննություն է ունեցել, որը չի կարողացել չեղարկել։ Դա լուրջ սթրեսի է ենթարկել հիվանդին։
Բժշկի պարզաբանումները նրան չեն բավարարում, նա նյութական փոխհատուցում է պահանջում բժշկից և բուժհաստատությունից, որտեղ տեղի է ունեցել դեպքը։