Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունը մեծ հարված եղավ ՄԱԿ ԱԽ-ին, որի անդամ է նա: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը իր գործողությամբ անտեսել է իր իսկ ստորագրած ՄԱԿ ԱԽ 478-րդ բանաձևը: «Մի՞թե այդպիսի բան հնարավոր է: Դու ստորագրում ես (փաստաթղթի տակ), իսկ արդյունքում մերժում ես դա»,- հավելել է Էրդողանը:
Նա նաև հայտարարել է, որ մեծ պետությունների ղեկավարների նպատակը պետք է լինի հակամարտության կողմերին հաշտեցնելը, ոչ թե նրանց բորբոքելը: