«ՍԱՍ գրուպում» հայտնի ձայնագրության մեջ բոլոր խոսողները հարցաքննվել են, այդ թվում նաև Արտակ Սարգսյանի եղբայրը: Այս մասին, այսօր հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակներում, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ընտրությունների ժամանակ հրապարակված աղմկահարույց ձայնագրությանը, որտեղ «ՍԱՍ գրուպի» աշխատակիցներին սպառնում էին ու վիրավորում՝ պահանջելով ձայներ ապահովել Արտակ Սարգսյանի օգտին: