Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ո՞վ է ներքին թշնամին. նա ավելի շատ զինվոր է սպանում, քան հակառակորդը

Ընթացիկ տարվա 11 ամիսների տվյալներով՝ ՀՀ և ԱՀ զինված ուժերում գրանցվել է 52 զոհ, որից 22-ը զոհվել է հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով, իսկ 30-ը՝ սահմանից ներս, ոչ կանոնադրական հարաբերությունների, առողջական խնդիրների, դժբախտ պատահարների, զինծառայակցի կողմից պատճառված վնասի և այլ պատճառներով:

Վիճակն առավել քան մտահոգիչ է, եթե նույնիսկ օբյեկտիվ համարենք այն փաստարկները, թե բանակը հասարակության մի մասնիկն է և զերծ չէ բոլոր այն արատներից, որոնք ընդհանուր բնույթ ունեն: Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է, ու եթե այս համատեքստում սահմանից ներս ավելի շատ զինվոր է զոհվում, հետևություն կարելի է անել, որ երկրի ներսում ունենք թշնամի, որն ավելի վտանգավոր ու ագրեսիվ է, քան նույնիսկ հակառակորդը, որը բացահայտորեն դիմում է հոգեմաշ պատերազմի մարտավարությանը:

«Ներքին թշնամուն» պետք չէ փնտրել կոնկրետ պաշտոնյայի կերպարի կամ նույնիսկ պետական մարմնի ցուցանակի տակ: Դա կլինի պարապ զբաղմունք. պրոբլեմներն ավելի խորքային են և թաքնված են իշխանության ինստիտուցիոնալ ճգնաժամի, հասարակության դեգրադացիայի հիմքերում:

Նույնիսկ չենք հասցրել նկատել, բայց անցած տարիների ընթացքում բանակը կորցրել է իր միասնական ընկալումը՝ որպես պետական ինստիտուտ, անվտանգության գործիք: Իշխանության տրամաբանության մեջ այն վաղուց վերածվել է համակարգային սեգմենտի, որը թիրախավորում է այլ սեգմենտների՝ ստանալով նաև վերջիններիս հարվածները: Բանակը խուրդվել է ներհամակարգային բազարներում՝ կորցնելով իր իմունիտետը, իր վրա կրելով համակարգի բոլոր արատները, ինչի հետևանքով գեներալիտետ կոչվածը ամրոցներ է կառուցում ոչ թե առաջնագծում, այլ Երևանի էլիտար թաղամասերում՝ Հայաստանի ներսում բարիկադներ կառուցելով փոքրաթիվ և ագրեսիվ հարուստների ու մեծաթիվ և անճար աղքատների միջև:

Հենց քյասիբների խեղճուկրակներն էլ դառնում են բանակային բեսպրեդելի զոհերը, որովհետև բանակից գողացած միջոցները վերածվել են ամրոցների, գոլդ համարներով մեքենաների, որոնց պագոնավոր տերերը զինվորի դարդ ու ցավով ապրելու ժամանակ չունեն, իսկ ոչ պագոնավոր օլիգարխիան հազիվ հոգում է հաստավիզ քիլլերներով համալրված սեփական կրիմինալ «բանակի» կարիքները:

Բանակի ներսում անտանելի բարիկադ է գոյացել, որի մի կողմում, այսպես կոչված, զինվորական օլիգարխիան է, մյուս կողմում՝ քյասիբի որդիներից բաղկացած զորքը: Իշխանության համար բանակը հենց այդ, այսպես կոչված, ռազմական էլիտան է՝ կոռուպցիոն բուրգի պագոնավոր հատվածը: Հասարակության համար բանակը իր որդիներն են, ովքեր պետության շունչն այդպես էլ չզգացին ո՛չ դպրոցում, ոչ էլ բանակում, որտեղ շարունակում են տոն տալ «քուչի տղերքը»՝ քրեաօլիգարխիայի լյումպենացված և «սև» տեսակը:

Հայաստանի բանակի զինվորը հայտնվել է «Զանգեզուր» ֆիլմի հայտնի հերոսի դերում, որի վրա կրակում են ճակատից ու թիկունքից: Ու զոհվում են տղերքը՝ արտաքին ու ներքին թշնամու գնդակներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում