Tuesday, 14 05 2024
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը մտահոգ է՝ ոստիկանությունը և բանակը մեծ ուժեր են կենտրոնացրել

Օրերս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ: Փորձագետների կարծիքով՝ Թրամփի այս քայլը հնարավոր է հանգեցնի տարածաշրջանի ապակայունացմանը: Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել էր, որ Թուրքիան, Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեպքում, պատրաստ է խզել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ: Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նույնպես մտահոգ է ստեղծված իրավիճակով:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նշեց, որ այս պահին Երուսաղեմում ամեն բան խաղաղ է, միայն երեկ Երուսաղեմի բոլոր խանութները փակ են եղել. «Խանութպանները գործադուլ արեցին: Հիմնական բողոքի ցույցերն ու բախումները տեղի են ունեցել Պաղեստինում, Բեթղեհեմում: Բեթղեհեմում մենք ունենք հայկական վանք՝ Ծննդյան տաճարին կից: Այս պահի դրությամբ իրավիճակը խաղաղ է, մեր վանականները ապահով են: Այսօր ուրբաթ է՝ մահմեդականների սուրբ օրն է, և այսօր բազմաթիվ մահմեդականներ են գալիս աղոթելու իրենց կրոնի մեջ երրորդ սրբավայրը համարվող ալ-Աքսա մզկիթում: Գիտենք, որ ոստիկանությունը և բանակը մեծ ուժեր են կենտրոնացրել Երուսաղեմում, որպեսզի հավանական բախումները կանխեն»,- ասաց նա: Վախ կա, որ կլինեն բախումներ և նախապատրաստական աշխատանքներ են տարվում ոստիկանության և բանակի կողմից կանխելու որևէ բախում: Հայր Կորյունի խոսքերով՝ եթե բախումներ լինեն, հիմնականում կլինեն մահմեդական թաղամասում, որտեղ գտնվում է ալ-Աքսա մզկիթը:

«Մենք հուսով ենք, որ նման բախումներից մեր թաղամասը չի տուժի: Խուճապ չկա, բայց բոլորը մտահոգ են, որ այս հայտարարությունը կհանգեցնի բախումների, լարվածության և այնպիսի մի իրավիճակի, որ գուցեև հսկողությունից դուրս գա»,- ասաց հայր Կորյունը:

Նա նաև նշեց, որ քրիստոնյա հոգևոր առաջնորդները ստորագրել են նամակ, բոլորն էլ մտահոգ են։ «Մենք էլ ենք մտահոգ, որ այդ հայտարարությունները կծնեն նոր ատելություն և նոր բախումների կհանգեցնեն, բռնության և արդեն եղած տառապանքը, որ երկու ժողովուրդները ապրում են կոնֆլիկտի պատճառով, այդ տառապանքն էլ ավելի կավելանա, և ինչպես որ նշված է մամուլում, հոգևոր պետերը կոչ են անում, որ Թրամփը շարունակի ճանաչել մինչև հիմա Երուսաղեմի միջազգային ճանաչված կարգավիճակը»,- հավելեց հայր Կորյունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում