Monday, 13 05 2024
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ

Այստեղ է ազգային անվտանգության սպառնալիքը

Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանի պարագայում փաստացի ստացվում է, ընդ որում՝ պաշտոնական կամ գոնե կիսապաշտոնական մակարդակում, որ դեկտեմբերի 9-ը ազգային անվտանգության սպառնալիքի օրն է, քանի որ մոտ մեկ շաբաթ առաջ այցելելով Հատուկ քննչական ծառայություն՝ Սերժ Սարգսյանը կոռուպցիան հայտարարեց ազգային անվտանգության սպառնալիք: Վիճել դրա հետ, մեղմ ասած, թե՛ անիմաստ է, թե՛ անհնար: Մյուս կողմից, սակայն, դժվար է վիճել նաև այն իրողության հետ, որ կոռուպցիայի դեմ Հայաստանի իշխանության պայքարը, եթե այն իրապես կա, մեղմ ասած՝ չի համապատասխանում ազգային անվտանգության սպառնալիքի դեմ պայքարի ռեժիմին և տրամաբանությանը:

Ընդ որում՝ բանն այստեղ այն չէ, որ բանտերը պետք է լցված լինեին կոռուպցիոներներով, թեև եթե կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք է, ապա հարց է առաջանում, թե ինչու դա այդպես չէ: Խնդիրն այն է, որ եթե նախագահի մակարդակով դա հայտարարվում է ազգային անվտանգության սպառնալիք, ուրեմն երևույթի ծավալները, մեղմ ասած, ահռելի են: Իսկ եթե երևույթի ծավալները ահռելի են, ապա դրա դեմ պայքարը համարժեք գնահատելու չափանիշներից մեկն էլ պետք է լինեն հենց հարուցված քրեական գործերը: Բայց ոչ այն գործերը, որոնք վերաբերում են միջին և ցածր օղակներին: Բանն այն է, որ ազգային անվտանգության սպառնալիքի աստիճանը ենթադրում է, որ կոռուպցիան, մեղմ ասած, բավական բարձր օղակներում է: Սակայն կրկնենք՝ խնդիրը ամենևին բանտերը կոռուպցիոներներով լցնելն էլ չէ, այլ կյանքի որակի փոփոխությունը:

Եթե կա կոռուպցիայի դեմ պայքար, այնպիսի պայքար, որը համարժեք է ազգային անվտանգության սպառնալիքի դեմ պայքարին, ուրեմն այդ պայքարը պետք է բերի կյանքի որակի էական փոփոխության: Որովհետև կոռուպցիան կա՛մ պետք է լինի բանտում, կա՛մ պետք է «թաքնվի» հետապնդումից, այսպես ասած՝ հասարակական շահի թիկունքում, այսինքն՝ սկսի ծառայել հասարակությանը, գոնե առժամանակ, այսպես ասած՝ հետքերը կորցնելու, թաքցնելու համար: Մենք չենք տեսնում կոռուպցիայի շոշափելի «ներկայություն» բանտում՝ ազգային անվտանգության սպառնալիքի դեմ պայքարին համարժեք, և չենք տեսնում, որ կոռուպցիան «թաքնվում» է հանրային շահի հետևում, այսինքն՝ հետքերը կորցնելու կամ թաքցնելու համար սկսում է ծառայել հասարակությանը: Որովհետև դարձյալ համարժեք ծավալի դեպքում կյանքի որակի փոփոխությունը պետք է լիներ շոշափելի, զգալի, որն ուղղակի անհնար պետք է լիներ չնկատելը:

Այսպիսով, կա՛մ Սերժ Սարգսյանն է չափազանցրել կոռուպցիայի աստիճանը, թեև այստեղ դա, իհարկե, ոչ միայն Սարգսյանի գնահատականն է, այլ նրանից նույնիսկ տարիներ առաջ հանրությունն է այդպես գնահատել այդ երևույթը, կա՛մ իրականությանը մոտ է այն, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ չեն պայքարում այնպես, ինչպես ազգային անվտանգության սպառնալիքի դեմ: Մյուս կողմից, սակայն, խոսել այդ մասին՝ նշանակում է ոչինչ չասել: Որովհետև ոչ միայն հասկանալի է, որ չկա համարժեք պայքար, այլ հասկանալի է նաև, թե ինչու չկա այդ պայքարը: Որովհետև կոռուպցիան Հայաստանում պարզապես երևույթ չէ, այլ առանցք, որի վրա կառուցված է իշխանական ամբողջ համակարգը՝ իշխանության ձևավորումից սկսած: Եվ այստեղ պարզ թվացող տրամաբանությունը հանգում է փակուղու: Մի կողմից ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն անխուսափելի պետք է ենթադրի իշխանափոխություն, և ուրեմն կոռուպցիայի դեմ պայքար Հայաստանում չի կարող լինել, կարող է լինել պայքար իշխանափոխության համար, իսկ մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Հայաստանում այդ պայքարը կամ այդ կարգախոսներով պայքարը վաղուց մտել է փակուղի:

Եվ ուրեմն՝ ինչ անել այդ փակուղուց դուրս գալու համար: Ընդ որում՝ ակնհայտ է, որ իշխանությունն այդ առումով ունի հարցերի ավելի շատ պատասխաններ, քան հանրությունը: Իշխանությունը պատասխանը գտել է կոռուպցիայի աստիճանական լեգիտիմացման տարբերակում, երբ ընդունվում են օրենքներ, որոնք գիծ են քաշում անցյալի ու ներկայի միջև, այդպիսով, այսպես ասած, օրինականացնելով կոռուպցիոն միջոցներով ձևավորվող ապագան: Եվ այստեղ, իհարկե, առկա է մյուս խնդիրը, որն առայժմ այդքան էլ տեսանելի չէ, սակայն տեսանելի ապագայում զգացնել է տալու իրեն:

Բանն այն է, որ քաշված գծից հետո իշխանությունը կամ իշխող համակարգը ստանալու է հանրության նկատմամբ, այսպես ասած, օրինական առավելություն, այսինքն՝ կոռուպցիայով կուտակված, բայց օրինականացված մրցակցային առավելություն, երբ հանրությունը պետության իշխանություն լինելու դե ֆակտո շանսից կզրկվի արդեն դե յուրե ամրագրումներով: Եվ այս խնդիրը հայկական հանրության և պետականության համար համակարգային իմաստով շատ ավելի խորը և հիմնարար խնդիր է՝ առավել բարդ հետևանքներով, քան ներկայումս կոռուպցիայի դեմ պարզ պայքարի խնդիրը: Եվ ազգային անվտանգության սպառնալիքն ավելի շատ հենց այստեղ է, որտեղից գուցե նույնիսկ շեղում են այն՝ բերելով ավելի պարզ տիրույթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում