Tuesday, 14 05 2024
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում

Ում գլուխը քոր կգա, կամ ով կկորցնի հանգիստը

«Ես հայտարարել եմ ու հիմա էլ պնդում եմ, որ Հայաստանում անպատժելի մարդիկ չեն կարող լինել: Ես վերահաստատում եմ իմ նախկինում արած այն պնդումը, որ կոռուպցիոն սխեմաներում երբևէ ներգրավվող պաշտոնատար անձինք կորցնելու են հանգիստը»,-Tert.am-ին տված հարցազրույցում նման պնդում է արել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Հայաստանի պաշտոնյաների նման հայտարարությունները հաճախակի, նույնիսկ սովորական են դարձել Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից հետո, ինչը հիմքեր է ստեղծում ենթադրելու, որ Բրյուսելում, մեղմ ասած, դժգոհ են Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն պայքարի որակից: Պատահական չէ, որ Բրյուսելից վերադարձած Սերժ Սարգսյանի առաջին հրապարակային ելույթը հնչեց հակակոռուպցիոն թեմայով՝ ՀՔԾ-ում:

Գլխավոր դատախազի և մյուսների ելույթները Սերժ Սարգսյանի խոսքի տրամաբանության շրջանակում են, թեև պերճախոս ելույթների քանակն ամենևին չի վկայում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին: Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում, ըստ էության, նույնանում է հեղափոխության հետ, որովհետև Սերժ Սարգսյանը դրանով պայքար է հայտարարելու իր իշխանության ձևավորման և գործունեության հիմքերի, ինչպես նաև քրեաօլիգարխիայի ռուսական արմատի դեմ:

Հնարավո՞ր է հավատալ, որ Սերժ Սարգսյանը կգնա նման արմատական քայլերի, մանավանդ, որ եթե նույն ընտրությունները զրկվեն կոռուպցիոն հիմքից, այսինքն՝ անցկացվեն մրցակցային միջավայրում, ապա դժվար է պատկերացնել, որ ՀՀԿ-ն Հայաստանում կարող է մնալ իշխանության: Եթե Հայաստանում չվերացվի քաղաքական կոռուպցիան, ապա դժվար է պատկերացնել, որ համակարգը կարող է այս ուղղությամբ արդյունավետ պայքար ծավալել իրավական հարթության վրա, որովհետև համակարգը չի կարող հակակոռուպցիոն լինել հակասահմանադրական ռեժիմում:

Մյուս կողմից՝ առջևում չկան համապետական ընտրություններ, երկրում բացակայում է ուժեղ ընդդիմությունը, և Սերժ Սարգսյանի համար ձևավորվել է բարենպաստ միջավայր նոր համակարգի ձևավորման համար: Օրինակ՝ երբ Գլխավոր շտաբից հեռացվում է կոռուպցիայի քայլող խորհրդանիշ համարվող Հայկազ Բաղմանյանը, կարող է տպավորություն ստեղծվել, որ Սերժ Սարգսյանը սկսել է չխնայել անգամ մերձավորներին, մարտական ընկերներին, մյուս կողմից՝ նույն Բաղմանյանն ակնհայտորեն «խնայվում» է և, ի հեճուկս գլխավոր դատախազի պնդումների, չի կորցնելու հանգիստը, որովհետև բովանդակային հարթության վրա նրա պաշտոնանկությունը ծառայեցվում է ոչ կոռուպցիոն բացահայտումներին, այլ Սերժ Սարգսյանի կամ Վիգեն Սարգսյանի PR-ին:

Եթե երկրում գների անզուսպ աճ է նկատվում, ապա մոնոպոլիան ոչ միայն չի վերացել, այլև նույնիսկ «արդյունավետ» ծառայություն է մատուցում կառավարությանը՝ ժողովրդի թալանի միջոցով բյուջեն լցնելու հարցում: Սա հենց քրեաօլիգարխիայի բանաձևն է, ինչը հուշում է, որ երկրում չկա իրական հակակոռուպցիոն պայքար՝ անկախ Սերժ Սարգսյանի բարձրագոչ ելույթներից կամ գլխավոր դատախազի խրոխտ հայտարարություններից: Կոռուպցիայի դեմ իրական պայքարը կարող է լինել միայն քաղաքական որոշման հետևանք:

Ռուսաստանը Հայաստանին որոշումներ է պարտադրում հենց կոռուպցիոն համակարգի միջոցով: Եթե Սերժ Սարգսյանը քայլ անի այդ համակարգը վերացնելու ուղղությամբ, դա մարտահրավեր կլինի հենց Մոսկվայի գաղութային ազդեցությանը: Պատրա՞ստ է Սերժ Սարգսյանը ստանձնել Հայաստանի արդիականացման և, ըստ էության, ազատագրման պայքարի առաջնորդությունը: Պատմական շանսն առկա է, նման հեղափոխության հեռանկարը՝ մշուշոտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում