Tuesday, 14 05 2024
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ

Վիգեն Սարգսյանի նշանակումը

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից Հայկազ Բաղմանյանի հեռացումն ու նաև ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցը, ըստ էության, ստացան պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակման իմաստ:

Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվել է իհարկե նախորդ տարի հոկտեմբերին, սակայն դե ֆակտո նախարար, նա, կարծես թե, դառնում է այժմ: Դրա վկայությունն էին Սարգսյանի հայտարարությունը, որ Հայկազ Բաղմանյանին, այսինքն՝ բանակի և իշխող համակարգի, այսպես ասած, անձեռնմխելի թվացող օդիոզ կերպարներից մեկին հեռացրել է ինքը, և Մովսես Հակոբյանի հարցազրույցը, որ Վիգեն Սարգսյանը բանակի, զինված ուժերի առաջնորդն է և ունի անհրաժեշտ բոլոր որակները, անկախ, այսպես ասած, բանակից չլինելու հանգամանքի:

Այս իրադարձություններն առիթ տվեցին հանրության ակտիվ խմբերին բավական լայն և բազմաբնույթ դիտարկումների, որոնցում զգալի տեղ էր հատկացվում այն հանգամանքին, որ Վիգեն Սարգսյանը՝ իհարկե Սերժ Սարգսյանի օժանդակությամբ, քայլ կատարեց դեպի վարչապետի հավանական պաշտոն: Իրականում, սակայն, ըստ էության տեղի ունեցածը այն է, որ Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի աջակցությամբ, ըստ էության, ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը, այդ բառի քաղաքական և համակարգային, թերևս, ամբողջական իմաստով:

Ի՞նչ կանի Սարգսյանը հետո, կամ ինչ կանեն Սարգսյանները՝ յուրաքանչյուրը իրենց մասով, սա իհարկե արդեն կանխատեսումների և վերլուծությունների դաշտից է, սակայն տեղի ունեցած իրողությունը թերևս այն է, որ մեկ տարի անց Վիգեն Սարգսյանը «նշանակվեց» նախարար: Որովհետև մեկ տարի առաջ նրա նշանակումը առաջացրել էր մեծ տարակուսանք գրեթե բոլոր շերտերում: Դա նաև բնական էր՝ գործնականում պատերազմող բանակի նախարար է նշանակվում մարդ, որի կարիերան անցել է գրասենյակներում: Սա օբյեկտիվորեն հոգեբանական լուրջ անջրպետ է առաջացնում հենց զինված ուժերում:

Ավելին, դեռևս դժվար է ասել, արդյո՞ք այդ անջրպետը ներկայումս հաղթահարված է՝ Բաղմանյանի հեռացումով և Մովսես Հակոբյանի հարցազրույցով: Ի վերջո, այդ նշանային իրադարձությունները կարող են լինել երաշխիք, որ անջրպետը, այսպես ասած, չի վերածվի կոնֆլիկտի: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը լուծում է կոնֆլիկտի հնարավոր տրանսլյատորների հարցը, բայց ի վերջո մտածողության, հոգեբանության մակարդակում իրավիճակի վրա ազդեցությունը դեռևս պահանջելու է քայլեր ու ժամանակ: Եվ այդ իրավիճակում իհարկե հարց է առաջանում, կանի՞ Վիգեն Սարգսյանն այդ քայլերն ու կօգտագործի՞ ժամանակը, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը նրան ազատել է կոնֆլիկտի, այսպես ասած, ռիսկերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում