Friday, 26 04 2024
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս

Պատերազմի վտանգը պայմանավորող հիմնարար գործոնը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Վիեննայի հանդիպումից հետո հնչում են հռետորական կամ լրագրողական հարցադրումներ և, թե արդյո՞ք հանդիպումը արդարացրեց սպասելիքը, կամ ի՞նչ սպասել այդ հանդիպումից: Միևնույն ժամանակ, հանդիպումից հետո արձանագրվեց, որ այն անպտուղ էր, հետևաբար, անարդյունավետ և դրանով իսկ վտանգավոր՝ ռազմական էսկալացիայի տեսանկյունից: Հայաստանի հանրային, քաղաքական շրջանակներում գործնականում տեղի չի ունենում կարևորագույն մի հանգամանքի՝ ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ հայեցակարգային, ռազմավարական վերանայումների գործընթաց:

Ապրիլյան պատերազմից հետո անգամ իրավիճակը շարունակում է մնալ դիտարկումների և չափումների նույն պրիզմայում, ինչ կար մինչև Ապրիլյան պատերազմը: Դրա տխուր դրսևորումն էր, օրինակ, այն, որ Հայաստանի խորհրդարանի ընտրությունն անցավ առանց ղարաբաղյան խնդրի օրակարգայնացման: Եվ մոլորություն է այն, թե դա այդ խնդրում միասնականության դրսևորում կամ վկայություն է, երբ չկա տարաձայնություն: Իրականում դա ոչ թե միասնականության, այլ պարզապես մոտեցում, ռազմավարություն, խորքային հայեցակարգ չունենալու հետևանք է:

Ղարաբաղյան խնդիրը Հայաստանի քաղաքական դաշտում Ապրիլյան պատերազմից հետո լավագույն դեպքում շրջանառվել է այսպես ասած ռազմա-հայրենասիրական հռչակագրերին քաղաքական փաթեթավորում տալով, և վերջ: Արդյունքում՝ թե՛ ղարաբաղյան խնդրում, թե՛ տարածաշրջանի անվտանգության համակարգի և ռազմա-քաղաքական իրավիճակի համատեքստում, թե՛ անգամ աշխարհաքաղաքական որոշակի համատեքստում հիմնարար փոփոխություններ բերած Ապրիլյան քառօրյան հայաստանյան հասարակական-քաղաքական ընկալումներում քայլ առ քայլ իջեցվել է, այսպես ասած, սովորական հրադադարի խախտման մակարդակի՝ դրան հաջորդած քաղաքական իրողությունների համեմատությամբ և համադրությամբ:

Մինչդեռ դա հիմնարար խնդիր է, որովհետև, եթե Հայաստանում տեղի չի ունենում այդ քառօրյայի ռազմա-քաղաքական և աշխարհաքաղաքական համարժեք գնահատումն ու դրանից բխող տրանսֆորմացիան հայկական քաղաքական մտածողության, ռազմավարության մեջ, Ապրիլյան պատերազմը Հայաստանի համար կարող է վերածվել ոչ միայն հրադադարի սովորական խախտման, այլ նաև այդ քառօրյայից կմնա ընդամենը դիրքային կամ տարածքային կորուստը, իսկ ռազմա-քաղաքական ձեռքբերումը, որ արել է հայկական զինուժը այդ չորս օրերի ընթացքում, կփոշիանա:

Որովհետև, եթե Հայաստանում չի ապահովվում այդ ձեռքբերման դիվանագիտական և քաղաքական համարժեքությունը, ապա ուժային կենտրոնները չեն կարող երկար ժամանակ պահել Հայաստանի և Արցախի համար բարենպաստ միջավայրը, որովհետև նրանց շահերն ու ռազմավարությունը խիստ տարբեր են, ու այն ցեմենտվում, մեկտեղվում է ընդամենը հայկական գործոնի շնորհիվ: Չկա հայկական գործոն, չկա մեկտեղում: Չկա մեկտեղում, կա աշխարհաքաղաքական կոնֆլիկտ: Կա աշխարհաքաղաքական կոնֆլիկտ, Հայաստանն ու Արցախը ճզմվելու են դրա արանքում: Ըստ այդմ, Հայաստանը պետք է գտնի Ապրիլյան պատերազմում զինված ուժերի դիմադրությամբ ստեղծված նոր իրավիճակի դիվանագիտական-քաղաքական պլատֆորմը, առանց որի ամեն ինչ փլուզվելու է, չի կարող երկար ժամանակ մնալ օդում: Իսկ դա պահանջում է քաղաքական մտածողության տրանսֆորմացիա, այլ հայացք թե՛ այսպես կոչված բանակցային գործընթացին, թե՛ հայկական պետականության անելիքին ընդհանրապես: Դա առաջին հերթին ենթադրում է մեկընդմիշտ հրաժարում բանակցային գործընթացն ու պատերազմի վտանգը, այսպես ասած, փոխկապակցելուց: Պատերազմի վտանգը որևէ կերպ կապակցված չէ բանակցային գործընթացին, դրա պարզորոշ վկայությունը այդ գործընթացի նախորդ երկու տասնամյակն էր:

Պատերազմի վտանգը կապակցված է մեկ բանի՝ Հայաստանի պետական որակին, մրցունակությանը, դիմադրունակությանը: Եթե Հայաստանը դիմադրունակ է, մրցունակ, արդիական, ժողովրդավար, ինքնիշխան, եթե Հայաստանը հավասարակշռված հարաբերություն ունի աշխարհի հետ, միակողմանի կախված չէ Ռուսաստանից, եթե սերտ հարաբերություն է կառուցում Եվրաատլանտյան բևեռի հետ, նաև Չինաստանի և Իրանի ուղղությամբ, ապա դա նշանակում է պատերազմի վտանգի էական չեզոքացում՝ անկախ, թե ինչ բովանդակային ընթացք կունենա այսպես կոչված բանակցային գործընթացը: Ավելին, բանակցային գործընթացը պետք է լինի ընդամենը հայկական մրցունակության ու դիմադրունակության ապահովման միջոց: Չկա՞ այդ դիմադրունակությունն ու մրցունակությունը, ուրեմն բանակցային գործընթացը Ադրբեջանի համար է դառնում այսպես ասած պատերազմի «տեղեկանք»: Դա է խնդիրը, դա է պատերազմ, թե խաղաղություն դիլեման, դրանով է պայմանավորված պատերազմի վտանգը: Եվ հենց դրա վրա պետք է կառուցվի հայկական հասարակական-քաղաքական հայեցակարգը ղարաբաղյան խնդրում, կամ գլոբալ առումով՝ հայկական պետականության առանցքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում