«Կարծեմ թե մասնավոր կառավարիչ ունեք խմելու ջրի հետ կապված, էս մարդը ինչքան կուզի կբարձրացնի, մենք էլ հարկատուների փողերը կտանք, կասենք՝ առ, ախպեր ջան, սուբսիդավորում ենք, կուզես՝ մյուս տարի արի մի 5 մլրդ էլ սուբսիդավորենք: Ինչքանո՞վ է սա լուրջ»,- ԱԺ-ում 2018-ի բյուջեի քննարկմանը ջրի սակագնի սուբսիդավորման առնչությամբ ֆինանսների նախարարին դիմեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ մասնավոր ընկերության հետ պայմանագիր է կնքել կառավարությունը, որի ամեն կետի համար պատասխանատու է. «Տարբերությունը ո՞րն է՝ կառավարությունը փողը մեզնից հավաքի տա որպես սուբսիդավորո՞ւմ, թե՞ ասի՝ սիրելի ժողովուրդ, դուք վճարեք»:
Մանրամասները՝ տեսանյութում: