Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Էրդողանը՝ Հայաստանին. սպառնալի՞ք, թե՞ համագործակցության ակնարկ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության համաժողովում անդրադարձել է Հայաստանի դեմ շրջափակմանը։ Էրդողանը հայտարարել է, թե հայկական սփյուռքի ճնշման տակ Երևանը համառորեն փակ է պահում Թուրքիայի հետ բարեկամության դռները, որի հետևանքով դուրս է մնացել էներգետիկ, առևտրային ու տրանսպորտային նախագծերից։ «Եվ շարունակելու է դուրս մնալ»,- ասել է Էրդողանը։

Անշուշտ, ճիշտ չի լինի պնդել, որ Հայաստանի և Սփյուռքի օրակարգերը նույնն են կամ, որ գոյություն ունի ձևակերպված համահայկական օրակարգ, որն ընդհանրական է Հայաստանի ու Սփյուռքի համար: Ինքը` Սփյուռքը, մեկ միասնական համակարգ չէ` ո՛չ քաղաքական դիրքորոշումների և ո՛չ էլ արժեքային կողմնորոշումների, մտածողության առումով: Ասել կուզենք, որ տեղին չէ խոսել նույնիսկ Սփյուռքի միասնական դիրքորոշման մասին, նույնիսկ` թուրքական հարցում: Փաստ է նաև, որ հայկական սփյուռքը հիմնականում բացասական է արձագանքել հայ-թուրքական արձանագրություններին, որովհետև Սփյուռքը, դժբախտաբար, շատ դեպքերում կոնսոլիդացվում է հակաթուրքականության իռացիոնալ հիմքով: Ի դեպ, հենց այստեղ էլ դրսևորվում է Էրդողանի խոսքի սնանկությունը և Սերժ Սարգսյանի քաղաքական ռացիոնալությունը:

Սարգսյանը հստակ գիտակցում էր, որ հայ-թուրքական արձանագրությունները, մեղմ ասած, դրական չեն ընդունվում գաղթօջախներում, սակայն ոչ միայն անձամբ շրջագայեց համայնքներում` հաճախ քննադատությունների տարափի տակ ներկայացնելով իր դիրքորոշումը, այլ նաև հայ-թուրքական հարաբերություններում տուրք չտվեց էմոցիաներին, պատմության իներցիային, տասնամյակներով ձևավորված կարծրատիպերին: Սերժ Սարգսյանը կարողացավ հաղթահարել Սփյուռքի դիմադրությունը, հայ-թուրքական հաշտեցման գործընթացում ընդգծել Հայաստանի սուբյեկտությունը: Մի բան, որ այդպես էլ չհաջողվեց Էրդողանին, որովհետև արձանագրությունների ոգուն հակադրվող Անկարայի նախապայմանները, նաև Հայաստանը մեկուսացնելու շանտաժը, ըստ էության, Բաքվի օրակարգն են:

Առնվազն ակնհայտ է, որ հայ-թուրքական հաշտեցումը կենսականորեն ձեռնտու էր Անկարային, որովհետև լեգիտիմացնում էր նրա տարածաշրջանային ազդեցությունը` հատկապես ռուս-վրացական հակադրության ֆոնին: Ժամանակը ցույց տվեց, որ Էրդողանը չի կարողանում ձերբազատվել ադրբեջանական գործոնից: Մյուս կողմից` հիմա իրավիճակն արմատապես փոխվում է, որովհետև, օրինակ, վերջերս Պուտինը դիվանագիտորեն Էրդողանին հասկացրել է, որ ադրբեջանական թեման չխցկի ռուս-թուրքական օրակարգ:

Ի դեպ, գուցե Էրդողանի երեկվա արտահայտությունը ոչ թե շանտաժ է, այլ յուրօրինակ մեսիջ Սերժ Սարգսյանին, որ եթե հայկական լոբբիստական կազմակերպությունները միջազգային հարթակներում «չշրջափակեն» Թուրքիային, ապա Անկարան պատրաստ է մտածել Հայաստանի ապաշրջափակման մասին: Միայն այն հանգամանքը, որ հայկական հարցը շարունակում է մնալ Էրդողանի գերհագեցած օրակարգում` հուշում է, որ Անկարայում հայ-թուրքական հարաբերությունների էջը փակված չեն համարում և նման հայտարարություններով փորձում են հասկանալ Հայաստանի հնարավոր արձագանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում