Friday, 26 04 2024
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ

Երևանը Մոլդովայի հետ փոխանակել է զբոսաշրջային ոլորտում իրականացված ծրագրեր

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի աշխատակիցների հետ միասին հանդիպել է ճանաչողական այցով Երևան ժամանած Մոլդովայի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության անդամներին, որոնք ներկայացնում էին Մոլդովայի զբոսաշրջային ոլորտի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ու հասարակական հատվածները:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նախ շնորհավորել է հյուրերին՝ վերջերս Մոլդովայում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի բացման առիթով, այնուհետ ներկայացրել է Երևանի զբոսաշրջային զարգացման հիմնական ուղղությունները, հատկապես միջոցառումային զբոսաշրջության, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, ենթակառուցվածների զարգացման, հյուրանոցաշինության, ներդրումային ծրագրերի և միջազգային համագործակցության համատեքստում:

Մոլդովայի պատվիրակության անդամներն իրենց հերթին երևանյան գործընկերներին հայտնել են իրենց տպավորությունները՝ առանձնակի ընդգծելով Երևանում իրենց հանդեպ ցուցաբերված ջերմ ընդունելությունը, նաև անկեղծ հիացմունք են արտահայտել Երևանի՝ քաղաքային զբոսաշրջության ոլորտում գրանցած հաջողությունների վերաբերյալ:

Առանձնակի կարևորելով Երևանի և Քիշնևի միջև առկա ջերմ հարաբերությունները՝ կողմերը փոխանակել են անհրաժեշտ տեղեկատվություն՝ նախանշելով հետագա հնարավոր համագործակցության եզրերը:

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը Երևանի քաղաքապետի անունից պատվիրակության բոլոր անդամներին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան՝ մասնակցելու մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում