Monday, 13 05 2024
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության

Թուրքիային չի հաջողվի խցկվել Արցախի հարցի խաղաղ կարգավորման միջնորդների շրջանակ. Ռուբեն Սաֆրաստյան

Այս տարիների ընթացքում Թուրքիան բազմիցս փորձել է արցախյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացում հանդես գալ որոշակի նախաձեռնություններով՝ հօգուտ Ադրբեջանի, խցկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմ, սակայն տապալվել է: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ այս հարցի առնչությամբ Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները առաջինը չեն, սակայն դրանք բոլորն էլ անհաջողության են մատնվել ոչ միայն այն պատճառով, որ Թուրքիան ակնհայտորեն պաշտպանում է Ադրբեջանին, այլեւ այն, որ համանախագահները, իրենց վրա վերցնելով բանակցային գործընթացի միջնորդի կարգավիճակը, ոչ մի մտադրություն չունեն ընդլայնելու իրենց շրջանակը:

«Այստեղ պետք է ընդգծել սակայն, որ բանակցային գործընթացը չի գնում առաջ հենց Ադրբեջանի պատճառով, քանի որ այն ցուցաբերում է իմիտացիոն մոտեցում, դա ճշմարտության միայն մեկ մասն է: Իսկ հիմնական մասն այն է, որ, բացի իմիտացիոն մոտեցում ցուցաբերելուց, Ադրբեջանը նաեւ ուղղակիորեն կիրառում է ուժ՝ ժամանակ առ ժամանակ լայնածավալ, անընդմեջ դիմում է սադրանքների սահմանամերձ շրջաններում. ըստ էության, դա ցույց է տալիս, որ Ադրբեջանն ընդհանրապես շահագրգռված էլ չէ բանակցային գործընթացում»,-նշեց նա:

Հարցին, թե արդյոք վերջերս Նախիջեւանում անցկացված ադրբեջանական բանակի զորավարժությունները ինչ-որ վտանգ ներկայացնու՞մ են, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ տեսնում է Հայաստանին եւ Երեւանի ուղղված վտանգ:

«Ցավոք, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան հնարավորություն են փնտրում այնտեղ ուժեղացնելու իրենց ռազմական ներկայությունը, ինչը մտահոգիչ է»,-նշեց թուրքագետը՝ ընդգծելով, որ ներկայումս հայկական կողմի կարեւոր քայլը պետք է լինի պաշտպանողականության ուժեղացումը:

«Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ մեր հանրապետության ղեկավարության կողմից գործադրվող ջանքերը միանգամայն ադեկվատ են: Բացի դրանից, պետք է դիվանագիտական քայլեր եւս ձեռնարկվեն, համաշխարհային հանրությանը, դաշնակիցներին պետք է ամեն կերպ ներկայացնել, տեղյակ պահել Նախիջեւանում տեղի ունեցող զարգացումներից»,-եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում