Monday, 13 05 2024
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն

ԱՎԾ-ն ընդդեմ կառավարության լավատեսության. Հայաստանից փողը «հեռանում է», խոստացված ներդրումները՝ նվազում

2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 866.2 մլն դրամ: Նշենք, որ զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են։ Այսինքն, հենց այդքանով՝ մոտ 1․8 մլն դոլարով այս տարվա ինն ամիսներին մեր երկրում ավելի քիչ հոսքեր են եղել, քան եղել է անցած տարվա այդ նույն ժամանակահատվածում: Իսկ ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 58507.7 մլն. դրամ կամ մոտ 120 մլն դոլար: Այս ցուցանիշով էլ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 12 մլրդ դրամի դրական արդյունք է արձանագրվել: Ներդրումային այս ցուցանիշները օրերս հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Նշենք, որ վերը նշվածից զուտ հոսքը Հայաստանից դուրս գնացածի և ներհոսքի տարբերությունը: Տվյալ դեպքում մեր երկրից ավելի շատ փող է դուրս եկել, քան թե մտել է մեր տնտեսություն: Իհարկե, եթե համեմատում ենք տարեսկզբի նույն ցուցանիշների հետ, այդ տարբերությունը կրճատվել է: Բայց դեռևս պահպանվում է գումարի արտահոսքի բացասական միտումը, ինչը կարող է ժամանակի ընթացքում ավելի մեծանալ, եթե մեր կառավարությանը չհաջողվի ավելի շատ ներդրումներ ներգրավել: Իսկ մեջբերված ցուցանիշներից ուղղակի են համարվում հիմնականում մասնավոր հատվածի կողմից կատարված ներդրումները: Այս դեպքում 120 մլն դոլարը, թեև անցած տարվա համեմատ, աճ է համարվում, բայց դա այն դեպքում, երբ 2016թ. մեր երկրում չափազանց քիչ, գրեթե զրոյական՝ ընդամենը 62 մլն դոլարի ներդրումներ են կատարվել:

Այս դեպքում մեր հանրության համար հետաքրքիր է այն հանգամանքը, թե արդյոք մինչև տարեվերջ իրականություն կդառնա նախընտրական շրջանում վարչապետ Կարեն Կարապետյանի այն խոստումը, թե այս տարի մեր տնտեսության մեջ 830 դոլարի ներդրում է լինելու: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից շաբաթներ առաջ մեկնաբանություններ եղան, որ հունվար-օգոստոս ամիսներին կատարվել է այդ խոստումի 40 տոկոսը: Նաև հավաստիացումներ հնչեցին, որ այն ամբողջությամբ կատարվելու է: Բայց միաժամանակ բացատրություն հնչեց, որ այդ 830 մլն դոլարի ներդրումների մեջ մտնում են նաև պետական բյուջեով կատարվող ծրագրերը: Իսկ մենք միամտաբար ներդրում էինք համարում մասնավոր հատվածի կողմից կատարված ներդրումները, և հատկապես օտարերկրյա ներդրումները: Բայց տարիներ առաջ նույն ԱՎԾ-ն հենց այդպես էլ ներկայացնում էր այդ ոլորտը, պարզապես հենց ներդրումները սկսեցին պակասել, մեթոդաբանությունը փոխեց ու ամեն ինչ խճճեց:

«Ելք» խմբակցության կողմից նախօրեին ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի շուրջ հրավիրած խորհրդարանական քննարկումների ժամանակ պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց, որ օտարերկրյա ներդրումները Հայաստանում կտրուկ նվազեցին 2014 թվականից, երբ Հայաստանն անդամակցեց Ռուսաստանի նախաձեռնած այդ կառույցին: Եվ հենց 2014թ. էլ փոխեց օտարերկրյա ներդրումների հաշվարկման մեթոդաբանությունը, որը երբեմն հասկանալի չէ անգամ տնտեսագետների համար: Իսկ ինչ վերաբերում է Կ. Կարապետյանի խոստացած 830 մլն դոլարի ներդրումներին, տարեվերջին կառավարությունը, միևնույն է, այդ թիվը ցույց է տալիս: Այնպես, ինչպես տնտեսական ակտիվության 7 տոկոսանոց աճ են ցույց տալիս: Չի բացառվում, որ մի բան էլ ավելի ցույց տան: Չէ որ կառավարության վերցրած վարկերը, ինչպես նաև բյուջետային որոշ ծախսերն էլ են դրա մեջ ներառվելու: Բայց միևնույն է, օտարերկրյա ներդրումների չափը շատ փոքր է լինելու:

Բայց եթե իրականում մեր երկրում այս տարի նման տնտեսական աճ կամ ներդրումներ կան, այդ դեպքում ինչու աղքատությունն ու գործազրկությունը չի նվազում: Այդ ներդրումներն ինչու աշխատատեղերի բացմանը չեն նպաստում: Եվ վերջապես՝ չեն կասեցնում արտագաղթը: Ի վերջո, ԱՎԾ-ի ներկայացրած թվերն իրական աճե՞ր են, թե՞ ընդամենը թվեր:

Քիչ թե շատ, բայց այնուամենայնիվ, հետաքրքիր է, այս տարի որ երկրներն են Հայաստանում ներդրում կատարել: Նույն ԱՎԾ տվյալներով՝ թիվ 1 ներդրողը եղել է բրիտանական Ջերսի կղզում գրանցված «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը, որն այստեղ շահագործում է Ամուլսարի ոսկու հանքը: Երկրորդ տեղում Ռուսաստանն է, շատ ավելի քիչ՝ 30 մլրդ դրամի կամ 61 մլն դոլարի ներդրումներով: Իսկ ամենաշատը այս տարի ներդրումները նվազել են հետևյալ երկրներից՝ Կիպրոսից՝ 73մլն դոլարով, Միացյալ Թագավորությունից՝ 65 մլն դոլարով և Լյուքսեմբուրգից՝ 60 մլն դոլարով: ԵԱՏՄ անդամ երկրներից Բելառուսից շատ չնչին ներդրումներ են եղել, իսկ Ղազախստանի անունն այդ ցանկում ընդհանրապես չկա:

Իսկ ինչ վերաբերում է տնտեսության այն ոլորտներին, թե որտեղ են կատարվել այդ փաքրածավալ ներդրումները, ապա դրական արդյունք կա հիմնականում հանքաարդյունաբերության ոլորտում: Մյուս ոլորտներում ցուցանիշները շատ չնչին են: Բայց խիստ ազդեցիկ են այն ոլորտներն ու դրանցում գրանցված ցուցանիշները, որտեղ ներդրումների անկում է եղել: Այդ առումով առաջինն աչքի ընկավ գյուղատնտեսության ոլորտը: Բայց ի տարբերություն ներդրումների անկմանը, ԱՎԾ-ն հոկտեմբեր ամսին այս ոլորտում ցնցող՝ 34․7 տոկոսի աճ է հայտնաբերել: Ընդ որում՝ գյուղատնտեսության ճյուղերից բուսաբուծությունն իբր թե աճել է ոչ ավելի, ոչ պակաս, քան 62 տոկոսով: Թե հոկտեմբերին՝ բերքահավաքի ավարտին բնության ու գյուղատնտեսության այդ ինչ վագրային ցատկ է եղել, դեռ հայտնի չէ: Եվ սա այն դեպքում, երբ տարին երաշտային էր, ամառային մի քանի ամիսներին ընդհանրապես անձրև չկաթաց, որ դա պատճառաբանելով՝ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկեց Սևանա լճից 100 մլն խմ ավելի ջուր բաց թողնել:

Որքան էլ զարմանալի է, ներդրումների ամենամեծ՝ 40 մլրդ դրամի կամ 80 մլն դոլարի անկումը գրանցվել է էլեկտրականության, գազի, գոլորշու մատակարարման ոլորտում: Մինչդեռ էներգետիկ ոլորտում՝ ՀԷՑ-ում, ԲԷՑ-ում, հէկի ոլորտում մեծ ներդրումներ էին խոստացվում: Ինչ-որ մի բան հաստատ շատ է թարս է աճում:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում