Տոներին ընդառաջ, դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 29-ը, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն առաջարկում է ակցիա՝ «Ակնթարթ» վարկատեսակի համար: «Ակնթարթ» վարկատեսակը նպատակաուղղված է բիզնեսի ընդլայմանն ու զարգացմանը:
Բանկում նշեցին, որ սա հիանալի առաջարկ է բիզնեսով զբաղվող անձանց համար: Վարկը տրամադրվում է առանց բիզնես վերլուծության և գույքի գրավադրման:
Ակցիայի շրջանակներում վարկերը տրամադրվում են`
- ՀՀ դրամով ՝սկսած 16%-ից, ԱՄՆ դոլարով՝ 14%-ից, Եվրոյով՝ 12%-ից:
- մինչև 2 տարի մարման ժամկետով,
Վարկի գումարը կազմում է՝ 100.000-1.500.000 ՀՀ դրամ: Վարկի տրամադրման ժամանակահատվածն ընդամենը 1 օր է:
Բանկում հավելեցին, – « «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը շարունակելու է անակնկալներ մատուցել իր հաճախորդներին՝ հանդես գալով նորանոր առաջարկներով և ակցիաներով: Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և շարունակաբար ձգտում ենք առավելագույնս մոտ գտնվել մեր հաճախորդին և գնալ նրա պահանջներին ընդառաջ»: