Եթե կառավարությունը նվազեցնում է մշակութային և կրթական օջախների ֆինանսավորումը, ապա շատ վատ է անում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց դուդուկահար Կամո Սեյրանյանը:
Դուդուկահարը իր խոսքում նշեց. «Ես ինչի հասել եմ, հասել եմ իմ ուժերով, շոու բիզնեսի կարկառուն ներկայացուցիչներից եմ ինձ համարում, պետությունից, ոչ մեկից ոչ մի բան չեմ ստացել: Չեմ ուզում ինձ ծանրաբեռնել»:
Նրա կարծիքով՝ տաղանդավոր մարդիկ միշտ էլ մնում են «ստվերի երեսում»: